Tag: դրամարկղ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին

Դավիթ Աատրյան. ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված: Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: 2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա: Հիմա այո՞, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս

Կարեն. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանալ. հանդիսանում եմ ՍՊԸ-ի տնօրեն, ՍՊԸ-ն զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և համակարգչային դասընթացներով: 1. Վեբ կայք պատրաստելու համար "Վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր" եմ կնքել մեկ այլ իրավաբանական անձի հետ, և հիմա նա պետք է գումարները փոխանցի ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք ես հաշիվ ապրանքագիր պետք է տամ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, և առհասարակ հաշիվ ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս: 2. Ի՞նչ եղանակ կա հաշվից հիմնավորված գումարներ հանելու համար (դե պարզ է, այլ նպատակով) և գումարները բանկային հաշվից ստանալուց հետո պարտադի՞ր է այն մուտքագրել դրամարկղ, նոր դրամարկղից ելք անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Սաթեն. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք. ենթադրենք շուկայից ձեռք եմ բերել ապրանք 100000 դրամի, որքա՞ն պետք է կատարեմ դրամարկղից ելք: Եկամտահարկի գումարը ծախս ճանաչվու՞մ է: Շահութահարկը հաշվարկվում է իրացման արժեքի՞, թե՞ իրացման արժեքի և ապրանքի ինքնարժեքի տարբերության նկատմամբ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղղում դրամարկղային գրքում

Հռիփսիմե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք ինձ: Դրամարկղով միանվագ գործարք եմ արել (>300.000) գումարով և անցկացրել եմ դրամարկղի գրքում: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել` անվավեր ճանաչելով գրքի համապատասխան էջը և տվյալ գումարը անցկացնել 2 ելքի/օրդերով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարումների վերաբերյալ

Վանա. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է դրամարկղային գործառնությունների մասին օրենքի այն հատվածին, որտեղ խոսքը 300 000 միանվագ գործարքի մասին է: Տարբեր կարծիքներ եմ լսում տարբեր հաշվապահներից, մի մասը ասում է, որ կարելի է հ/ֆ-ով միանգամից գնել մեծ գումարի ապրանք, բայց վճարումը կատարել մաս-մաս, այսինքն դրամարկղից դուրս եկած դրամը չգերազանցի 300 000 դրամը, և դա խախտում չի համարվի: Մյուս մասը պնդում է, որ հ/ֆ-ի գումարը ևս չի կարող գերազանցել 300 000-ի սահմանը կանխիկ գնման դեպքում: Խնդրում եմ պատասխանք և հայտնեք ձեր կարծիքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում առանց հիմնավորող փաստաթղթի

Է. Կազմակերպությունը առանց հիմնավորող փաստաթղթի շուկայից ձեռք է բերել ապրանք 100 000 դրամի և գնված ապրանքի արժեքի նկատմամբ հաշվարկել է 11% եկամտահարկ: Տվյալ դեպքում ելք դրակարկղից պիտի տրվի 100 000 դրամ, թե՞ 89 000 դրամ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գործառնությունների վերաբերյալ

Տիրուհի. Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք անհատ ձեռներեցի համար լրացնել 300 գերազանցող դրամարկղի մուտքի օրդեր և եթե այո, խնդրում եմ նշեք օրդերի գումարի առավելագույն չափը, շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի դուրսգրում դրամարկղից

Նարեկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Դրամարկղից ցանկանում եմ միջոցներ տրամադրել շահաբաժնի և առհաշիվ գումարների տեսքով: Ի՞նչ սահմանափակումներ կան, ու ի՞նչ ձևով կարելի է կատարել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային հաշվի համալրում, գումարի կանխիկացում

M Lusine. Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է ՍՊԸ-ի դեպքում բանկ տարվող գումարը անպայման դրամարկղում մուտք ու ելք անել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի տրամադրում

Աննա. Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի: Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա. Ողջույն հարգելի կոլեգաներ Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին` 1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք: 2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN. Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն: