Tag: դրամական հոսքեր

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գործառնությունների խմբավորում

Քնարիկ․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպե՞ս խմբավորել գործառնությունները ըստ դրամական հոսքերի գործունեության տեսակների:

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել դիսկոնտավորման արժեքը

Մարա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրները։ Ձեռնարկության սկզբնական կապիտալ ներդրումները կազմում են 350 000 000 ՀՀ դրամ: 2020թ.-ի արդյունքներով ներդրումներից դրամական հոսքերը կազմել են 20 000 000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում նախագծի իրականացման ծախսերը կազմել են 12 000 000 ՀՀ դրամ: Դիսկոնտավորման տոկոսադրույքը 8% է: Որոշել զուտ դիսկոնտավորված արժեքը` NPV: Ընկերությունն արդյունահանել է 10 000 տոննա հանքաքար, որի ընթացքում խառնվող ապարները կազմել են 10%: Որոշել աղքատացումը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Դրամական հոսքերի մասին հաշվետվություն՝ անուղղակի եղանակ

Հարգելի հաշվապահներ, ես դեռևս սկսնակ եմ այս ոլորտում, կխնդրեի նայեք հետևյալը՝ դրամական հոսքերի մասին հաշվետվության անուղղակի եղանակի վերաբերյալ վարժության մեջ ի՞նչն եմ սխալ արել, որ 10 արտահոսքի փոխարեն ստացել եմ 11 արտահոսք: Կից ներկայացնում եմ նկարները: Կանխավ շնորհակալ եմ:  
  1. Վարժության նկարը
  2. Իմ լուծումը
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամական հոսքերի մասին

Ալիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ օգնել, դրամական հոսքերի մասին որևէ տեղեկատվություն, կամ հոդված, որը ներկայացնում է դրամական հոսքերի կառուցվածքը, որոնք են հանվում, որոնք գումարվում: Շնորհակալ կլինեմ եթե օգնեք ինձ եկամուտների և ծախսերի վերաբերյալ ևս: Կանխավ շնորհակալեմ` կարողեք նաև ուղղարկել, եթե word-ով կամ այլ նման ֆայլ է: Շնորհակալություն: