Tag: դեկրետ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Գրիգոր․

Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ է գնացել 2023թ․ ապրիլի 01 -ից, սակայն պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով՝ մինչև 2023թ․ հուլիսի 31-ը ներառյալ: Հարց՝ քանի՞ օր ենք հաշվարկում մայրության նպաստը՝ 122 օր, այսինքն մինչև հուլիսի 31-ը (պայմանագրի ավարտը), թե՞ 140 օր: Եթե 140 օր, ապա հաշվարկը ինչպե՞ս ենք կատարում, նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով՝ 140 օրվա համար, թե 122 օրվա համար՝ նախորդ 12 ամիսների համար հաշվարկված եկամուտների միջինով, իսկ մնացած 18 օրվա համար՝ մինիմումի կեսով:

1024-Ն որոշումը հստակ չի սահմանում: Նախկինում տալիս էինք մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած օրերը մինիմում աշխատավարձի կեսով հաշվարկում էր սոցիալական ծառայությունը, հիմա կարծես թե փոխվել է, սակայն որևէ կետ չեմ գտնում, եթե նման փորձ ունեցել եք, խնդրում եմ կիսվեք:

Շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Լուսինե.

Բարև ձեզ։ Կներեք ինձ մի հարց է հետաքրքիր։ Ես աշխատում եմ մանկապարտեզում որպես փոխարինող դաստիարակ, բայց հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ։ Ապրում եմ գյուղում և ստանում եմ 63 000 դրամ։ Հիմա ուզում եմ շուտ վերադառնամ աշխատանքի՝ նախքան երեխայիս երկու տարեկան դառնալը, այս դեպքում ես կստանա՞մ այդ գումարը, թե՞ մենակ արդեն իմ աշխատավարձը։ Ինձ ասում են, որ կստանամ այդ 63 000 դրամի կեսը, այսինքն՝ միայն գյուղաբնակի գումարը և իմ աշխատավարձը։ Արդյո՞ք այդպես լինում է։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետ փորձաշրջանի ընթացքում

Լարիսա.

Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Այլ աշխատանք դեկրետի ընթացքում

Աննա.

Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ցանկանում եմ աշխատանքի անցնել այլ կազմակերպությունում: Պարտադիր պետք է դիմումո՞վ դուրս գամ նախորդ աշխատավայրից, թե՞ քանի որ դեռ արձակուրդիս ժամկետը չի լրացել, կարող եմ դիմումս գրել լրանալուց հետո, իսկ մինչ այդ անցնել աշխատանքի այլ կազմակերպությունում։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Արևիկ․

Բարև ձեզ։ Ես նոր եմ ունեցել փոքրիկիս, դեռ 10 օր է, դիմումը ներկայացրել եմ միանվագ գումարը ստանալու, հիմա 3 ամսով պետք է անհատ ձեռներեցը բացեմ։ Ինձ պետք է հասկանալ՝ կապ ունի՞ մայրության նպաստի հետ, թե՞ ոչ, կարո՞ղ եմ հանգիստ բացել, թե՞ խնդիրներ կարող են լինել, և չստանամ փոքրիկի ամսական նպաստը, որը տրվում է մինչև 2 տարեկան։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Как рассчитать отпускные?

Екатерина.

Добрый день. Ситуация: сотрудница находится в отпуске по уходу за ребенком (декрет), 3 марта он истекает и она должна либо выйти на работу, либо уволиться. У нее есть 10 дней неиспользованного отпуска (еще до родов). Подскажите, пожалуйста, как рассчитать ей отпускные (или компенсацию за неиспользованный отпуск), если последние 12 месяцев ей никаких начислений доходов не было? Спасибо.

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ համատեղության դեպքում

Մերի․

Բարև Ձեզ։ Երբ վարձու աշխատողը համատեղությամբ է աշխատում, և արդեն 1 գործատուն հաշվարկել և վճարել է մայրության նպաստը, 2-րդ գործատուն նպաստը հաշվարկելիս վերցնում է միայն ի՞ր վճարած եկամուտները։ Եվ 1-ին գործատուի կողմից վճարած նպաստը հանում ենք հիմնական գործատուի հաշվարկած նպաստի գումարից, վճարում տարբերությու՞նը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ըստ նոր փոփոխված օրենքի, եթե ֆիզում գտնվող մայր է /ԱՁ բացի/, ապա կարող է շարունակել օգտվել խնամքի նպաստից։ Նշեմ, որ 1.5 տարի է ֆիզարձակուրդում։ Նաև կասեք, եթե ցանկանում է ծաղիկների օնլայն վաճառքով զբաղվել, կարո՞ղ է միկրոյով գործել և հդմ չկիրառել, այլ միայն փոխանցումով աշխատել։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց․ վճար դեկրետում գտնվողի համար

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել, և աշխատանքի ենք ընդունել հոգեբան, ով հիմա երեխայի է սպասում։ Ծրագրի ավարտից հետո, երբ աշխատողը գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, ՀԿ-ի նախագահը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար անի չէ՞ տվյալ աշխատողի համար։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունը միջոց չունի վճարելու։ ՀԿ -ն զբաղվում է հատուկ խնամքի երեխաների ծառայությամբ: Իրավունք ունե՞նք խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել։ Եվ մի հարց էլ՝ ֆիզի գումարը, եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կարո՞ղ եմ երկու կամ երեք ամսում վճարել: Շնորհակալ եմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ մայրության նպաստ

Լիլիթ.

Շրջհարկ վճարող ԱՁ-ի տարեկան շրջանառությունը 58 մլն է կազմել, մայրության նպաստը վճարվել Է 156579, նվազագույն աշխատավարձի 50%-ից Է կատարվել հաշվարկը։ Արդյո՞ք ճիշտ է հաշվել սոցապը, և ո՞ր դեպքում է ամսական հաշվարկման բազան վերցվում շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը 12 բաժանելու միջոցով ։ Շնորհակալ եմ նախապես։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ միկրոյի դեպքում

Մանե․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անժելա.

Բարև ձեզ։ Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս, երբ 12 ամսվա ընդհանուր եկամտի մեջ կա նաև քաղիրավական կազմակերպությունից ստացած աշխատավարձ, դա նույնպես հաշվու՞մ են որպես եկամուտ, թե՞ ոչ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետեն դեկրետից հետո

ՀԵՐՄԻՆԵ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ներկայանում է աշխատանքի ու գնում բյուլետեն՝ ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը։ Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի օրեր

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը իրեն հասանելիք 20 օրվա արձակուրդից 10 օր է օգտվել 2020 թվականին և դրանից հետո անցել է երեխայի խնամքի արձակուրդի, 2022 թվականի ապրիլից նորից անցել է աշխատանքի: Հիմա նա կարո՞ղ է օգտվել իր մնացած 10 օրվա արձակուրդից, թե ոչ, և արդյո՞ք նրա արձակուրդում գտնվելու օրերի համար արձակուրդ է ձևավորվում թե ոչ:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել, եթե աշխատակիցը հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո խնդրում է գնալ իր չօգտագործած արձակուրդը, ապա հաշվարկվում է ժամանակահատված մինչև հիվանդության թերթիկ ներկայացնելու օրը, թե՞ դա էլ է հաշվվում։ Այսինքն՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածը չի ներառվու՞մ արձակուրդային ժամանակահատվածի մեջ։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության աշխատողի մայրության նպաստ

Տաթև. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս։ Ես հղի եմ և շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Աշխատում եմ միկրոձեռնարկությունում։ Իսկ հաշվապահը 99%-ով ասում է, որ միկրոն ֆիզ. արձակուրդի գումար չի տրամադրում։ Եվ եթե ստանալու եմ, դիմումը ձևը ինչպե՞ս իմանանք, և ո՞վ պետք է դա ճշտի։ Խնդրում եմ մանրամասնել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Գոհար. Հաշվապահներ ջան, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Երեխայի խնամքի արձակուրդից մայրը վերադարձել է աշխատանքի: Երեխայի 2 տարին լրացել է օգոստոսի 19-ին, աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից: Հոկտեմբեր ամսվա մեջ արդեն ունի 8 օրվա բյուլետեն: Ի՞նչ միջինով է հաշվարկվում բյուլետենը: Ամսական աշխատավարձը 60 000 դրամ է: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Դեկրետ գնալու դեպքում

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրումեմ օգնեք, եթե աշխատողը գնում է ֆիզ, ապա դրանից հետո եկամտային հարկի 0-ական պե՞տք է ներկայացնեմ միջև 140 օր լրանալը։ Նաև լրանալուց հետո պետք է գրանցման հայտով ներկայացնե՞մ՝ խնամքի արձակուրդը։