Tag: դադարեցում

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ավտոտեխսպասարկման տեղամաս (երկու բոքս), այդ բոքսերի աշխատակիցները հունվարին ցանկանում են վերցնել չվճարվող արձակուրդ, այս դեպքում ես հունվարի համար կարո՞ղ եմ արդյոք երկու բոքսերի մասով դադարեցում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել դադարեցման դիմում

Վահե. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, կազմակերպությունը հունիս և օգոստոս ամիսներին հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հայտ է ներկայացրել ՏՀՏ, սակայն կազմակերպության դադարեցման համար դիմում չի ներկայացվել և օգոստոսի 31-ից կազմակերպությունը փաստացի չի աշխատել: Խնդրում եմ ինձ ասեք` դրա հետևանքով տույժ-տուգանգ կազմակերպության վրա գալի՞ս է և ինչքան, և ի՞նչ պետք է անեմ հիմա: Կանխավ շնորհակալություն բոլորին:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot. Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն: 2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Davit. Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել` ինչ քայլեր պետք է արվի կազմակերպության գործունեության դադարեցման հետ կապված, և ո՞վ կարող է ինձ տալ դադարեցման դիմումի ձև: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ հաշվետվության վերաբերյալ

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն աշխատել է 1.5 ամիս

Լիանա. Խնդրում եմ ինձ պատասխանեք, եթե Ա/Ձ -ն աշխատել է նախորդ տարում 1.5 ամիս և սոցապում չի տվել տարեկան հաշվետվություն, արդյո՞ք տույժ հասնում է և ի՞նչ չափով, չկա՞ն արդյոք մեղմացուցիչ հանգամանքներ, խնդրում եմ գրեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել

Ֆլորա. Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե: Փորձում եմ շտկել իրավիճակը. . չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով, . չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս . չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը: Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ: Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք.. Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել վարչական տուգանք

Վանա. Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ: Անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեությունը վերսկսելու համար

Վիկա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային մարմին կազմակերպության անորոշ ժամկետով դադարեցված գործունեությունը վերսկսելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոտրանսպորտային գործունեության հետ կապված

Robert. Եթե մարտի վերջին լրացել է ավտոտրանսպորտային ելակետայինի ժամկետը, ու եթե չեն ցանկանում ապրիլին շարունակել, իմաստ ունի՞ արդյոք դադարեցում հանձնելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը, որը հունվարին ունեցել է մեկ աշխատող` տնօրեն, դադարեցրել է գործունեությունը, իսկ մարտին նորից վերսկսել: Այս դեպքում տնօրենին պե՞տք էր ազատել աշխատանքից հունվարին և մարտին նորից աշխատանքի ընդունել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն տվել է դադարեցման դիմում

Վահե. Եթե ՍՊԸ-ն, տվել է դադարեցման դիմում ու ձևակերպված աշխատող չունի (վարձու աշխատող), միայն առկա է տնօրեն պետ. ռեգիստրով, կարո՞ղ է արդյոք այդ ժամանակահատվածում ծախսեր կատարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում

Anna. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում, հիմնադիրը հանդիսանում է նաև տնօրեն: Այդ ընթացքում վճարվել են սոց. ապ. վճարները և ներկայացվել են հաշվետվություններ: Ուզում ենք դիմում գրել հարկային տեսչություն կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Կարող եմ արդյոք հիմնադրին (տնօրենին) ազատել աշխատանքից, որպեսզի ազատվենք անիմաստ պարտականություններից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է

Արփինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել իմ մեկ հարցին: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, աշխատել է մինչև դեկտեմբերի 30-ը, դադարեցված է դեկտեմբերի 31-ով: Դեռ պարզ չի` երբ կվերաբացվի: Շահութահարկի հաշվարկում դեկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկը կարո՞ղ եմ ցույց չտալ: Ի՞նչ կարող եք հուշել, շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային հաշիվներ դուրս գրելիս

Գոհար. ՓԲԸ-ն 2011թ-ի հունվարից անորոշ ժամկետով դադարեցրել է հանքային ջրի շշալցման գործունեությունը: Նշեմ նաև, որ ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունեմ իրացում և´ տեղում, և´ Ռուսաստանում: Խնդրում եմ ասեք` գործունեությունը վերսկսելիս հարկային հաշիվներ դուրս գրելիս ես դրանք ձեռք պիտի բերեմ ՏՀՏ-ից, թե՞ դա ինձ չի վերաբերվում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Արփինե. Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ դադարեցրել է գործունեությունը

ՀԱՍՄԻԿ2011. Սիրելի կոլեգաներ, ՍՊԸ-ն 2009թ-ին գործունեությունը դադարեցրել էր: 2010թ.-ին ունեցավ գործունեություն, որից ստացված եկամտից հանելով ծախսերը և հաշվարկելով 20 % շահութահարկ` այն պակաս է ստացվում 1 % նվազագույն շահութահարկից: Հարցս հետևյալն է` տարվա համար շահութահարկի գումարը, որը պետք է վճարվի, եկամտի 1 %-ից պակաս կարո՞ղ է լինել: Ասեմ, որ ՍՊԸ-ն 01.12.10թ.-ից նորից դադարեցրել է գործունեությունը: