
Դրամաշնորհի ձևակերպումներ
Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում` ստացվել է դրամաշնորհ, տրվել է դտ 253 կտ541 ձևակերպումը, գումարի փոխարկումը դտ 252 կտ 253, փոխարժեքի տարբերությունը դտ725 կտ 253։ Գիտեմ, որ դրամաշնորհի գումարը ծախսելիս պետք է տրվի դտ 541 կտ 628 ձևակերպումը, իսկ դրամաշնորհից առաջացած ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է ձևակերպել։

ՍՊԸ-ն եվրոպական երկրից ստացել է դրամաշնորհ
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն եվրոպական երկրից ստացել է դրամաշնորհ, որով պետք է ձեռք բերի սեփական օգտագործման հիմնական միջոցներ, ապա․
- դրամաշնորհի գումարը հարկվո՞ւմ է ԱԱՀ-ով,
- արդյո՞ք պետք է դրամաշնորհի համար ինքնահաշիվ գրել, եթե պայմանագրով չի պարտադրվում,
- եթե դրամաշնորհը ստացվել է եվրոյով և հաշիվ չի գրվում, ապա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր օրվա փոխարժեքով պետք է արտացոլել դրամաշնորհի գումարը։
Կանխավ շնորհակալություն։

Դրամաշնորհի գումարի արտացոլում հաշվետվության մեջ
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը շահել է գրանտ, որի շրջանակներում անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերելու սարքավորումներ։ Գրանտի գումարը փոխանցվելու է եվրոյով։ Խնդրում եմ ասել` ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է արտացոլվի գումարը և ո՞ր օրվա փոխարժեքով։

Դրամաշնորհի ստացում
Նարե․
Հարգելի հաշվապաներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն միջազգային կազմակերպությունից (ազատված է ԱԱՀ-ից) ստանում է գրանտ և ծրագրի շրջանականերում կատարում է որոշակի աշխատանքներ, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

Շահութահարկի հաշվարկ ՀԿ համար
Հրաչ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչ պետք է լրացնի ՀԿ-ն 240 ձևում, եթե ամբողջ տարի աշխատել է գրանտներով և ծախսերը կատարել է գրանտի համապատասխան կետերով, այլ եկամուտ չունի։

Ներմուծում երրորդ երկրից
Սերգեյ․
Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ միկրոյով, երրորդ երկրից ներմուծման պատվեր ունեմ (գրանտային ծրագրով)։ Ազատված եմ ԱԱՀ և մաքսայինից։
Հարց.
1. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը, իսկ մնացածի համար վճարում եմ 18%՞
2. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։ Եթե այո, ապա թղթաբանորեն ինչպե՞ս ձևակերպել
Կանխավ շնորհակալություն։

Լրացուցիչ պարտականությունների ձևակերպում
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, գրանտային ծրագրի շրջանակներում միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊԸ-ի տնօրենը պետք է կատարի նաև գրաֆիկական դիզայնի աշխատանք: Ինչպե՞ս պետք է շարադրել այդ մասին աշխատանքային պայմանագրի մեջ: Կարելի՞ է մեկ պայմանագրի մեջ ներառել երկու գործառույթ տնօրեն և գրաֆիկական դիզայներ, թե՞ դա խախտում է։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Վերջին մեկնաբանություններ