Tag: գործունեության վայր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դիզայներական ծառայությունների մատուցում

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․

1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։

2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անկանխիկ գործառնությունների մասին օրենք

Հովհաննես․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 6 կետ 1 համաձայն «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից»։ Հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքում (իրավաբանական հասցե), բայց գործունեություն է իրականացնում մարզերում (գործունեության հասցե), ապա իրավունք ունի՞ աշխատավարձները վճարի կանխիկ եղանակով։