Tag: գիշերավարձի ծախսեր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Նանա. Ա ընկերությունը Բ ընկերության հետ կնքել է տեխնիկական միջոցի վարձակալության պայմանագիր (կառավարման և տեխնիկական շահագրծման ծառայությունների մատուցմամբ): Տեխնիկական միջոցը շահագործվում է Ա ընկերության հիմնական աշխատավայրից 30 կմ-ից ավել հեռավորության վրա, և վարորդը հանդիսանում է Ա ընկերության աշխատակից: Այս դեպքում վարորդին պե՞տք է վճարել գործուղման օրապահիկի գումար, թե՞ ոչ: Այս դեպքը դիտվու՞մ է որպես գործուղում, թե՞ պետք է աշխատողի մշտական աշխատանքի վայրը փոխել: Գործուղման դեպքում նշանակություն ունի՞ արդյոք, թե անձը գիշերում է այնտեղ, թե ոչ:
.Հարց ու պատասխան

Գործուղում Հունգարիա

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. կազմակերպության աշխատակիցը 2 օրով մեկնում է գործուղման Հունգարիա: Հրավիրող կողմն հոգում է ճանապարհածախսն և գիշերավարձը: Այդ օրերի համար կա նաև սուրճի ընդմիջում և ճաշ: Մեր կազմակերպությունը վճարելու՞ է արդյոք 2 օրվա օրապահիկ` 2*95-190 դոլար, և գործուղվողը ներկայացնելու՞ է արդյոք օրապահիկի համար հիմնավորող փաստաթուղթ: Ըստ ինձ մենք պետք է վճարենք օրապահիկ, և հիմնավորող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Նախապես շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում

Արթուր. Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված

Աննա Ա. Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՀ կառավարության 27.11.1998թ. 753 որոշման 3թ կետի. հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել` թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից: Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին: Հարց` այստեղ խոսվում է միայն գործուղման օրապահիկի ծախսերի մասին, իսկ ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի հաշվարկը բյուջետային հիմնարկում

Կարինե. Խնդրում եմ պատասխանել` բյուջետային հիմնարկների գործուղման ծախսերը` օրապահիկի և գիշերավճարի, Հանրապետության ներսում և Հանրապետությունից դուրս ինչպե՞ս է հաշվարկվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի հիմնավորում

Տաթև. Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը: Նախապես շնորհակալ եմ….
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսի հաշվարկ

Մանուշ. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես հաշվարկել գործուղման ծախս Նոյեմբերյան-Երևան ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը, եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման և օրապահիկի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ.. Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ: ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա: - Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%; - հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում: Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ: Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի ծախսեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Hripsime. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Արմեն. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով. Ըստ ՀՀ կառավարության N 2335-ն որոշման (Ծառայողական մեկնած աշխատողների ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների…) հավելված 2-ի Մոսկվա գործուղման համար սահմանված է 196$ օրապահիկի ծախսի չափ և 334$ գիշերավարձի ծախսի չափ…..արդյոք հարկային մարմինները թույլ կտան սահմանված չափերով նվազացնել համախառն եկամուտը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում…..Նախապես Շատ Շնորհակալ եմ….