Tag: բնապահպանություն

Բնապահպանության հարկային հաշվարկ

Անի․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է. բնապահպանության հարկային հաշվարկի մեջ հարկման բազան առանց ԱԱՀ-ի է, թե՞ ոչ։

Դիզելային վառելիքի վաճառք

Աննա․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող ընկերությունը ՀՀ-ում ձեռք բերած դիզելային վառելիքը պետք է վաճառի այլ ընկերության։ Ի՞նչ հարկեր են առաջանում բացի ԱԱՀ-ից և շահութահարկից։ Հարցս վերաբերում է ակցիզային հարկին և բնապահպանական հարկին։

Մեքենայի հաշվեկշռային արժեք

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:

Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։

Բնապահպանական հարկ

Եվա․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ եթե ներմուծման ժամանակ ապրանքը բնապահպանական հարկով հարկվել է, վաճառքի ժամանակ նույնպես պետք է հարկվի, եթե օրենսգրքով կա նաև վաճառքի համար հաշվարկի տոկոս։

Ակցիզային հարկի պարտավորություն

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Բնապահպանական հաշվետվություն հացի փռի համար

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ հացի փուռը, որտեղ բոլոր վառարաններն աշխատում են հոսանքով, բնապահպանական հարկ վճարելու և եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չունի չէ՞։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների հաշվարկ

Մարիամ․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ հացի փուռ, որն շխատում է շրջհարկով, մինչև ե՞րբ պետք է հանձնի 219. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ձևը, և ուշացնելու դեպքում ի՞նչ տուգանքներ կան։

Շրջակա միջավայրի նախարարության հաշվետվություն

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջել են ներկայացնել ջրօգտագործման և ջրահեռացման (ՋՋ), ինչպես նաև կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի թույատրել սահմանային արտահոսքի (ԹՍԱ) անհատական նորմաներ։ Կասե՞ք՝ որ կազմակերպությանը դիմեմ այսպիսի տեղեկատվություն ստանալու համար։

Հարկային դաշտի ընտրություն

Լարի.

Բարև Ձեզ: “Գեոդեզիա և չափագրում” գործունեությամբ զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել։

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն, եթե ռեստորանային համալիրը բակային բացօթյա հատվածում իրականացնում է հացի և լավաշի թխում։
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն

Լուսինե․

Բարև ձեզ։ Սփրեդի, խտացրած մթերքի արտադրության դեպքում բնապահպանական վճարի պարտավորություն առաջանու՞մ է արդյոք, կասե՞ք, խնդրեմ։

ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

Բնապահպանական հարկ բնապահպանական վճարի փոխարեն

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե կարող եք: Ինչու՞ 2018թ-ից բնապահպանական վճարի փոխարեն կօգտագործվի բնապահպանական հարկ հասկացությունը: Եվ ի՞նչ տարբերություն կա այդ երկու հասկացությունների միջև:

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արման.

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն

Սարգիս.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ունեմ ներմուծում, որտեղ առկա են նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ: Նման դեպք դեռ չեմ ունեցել, և ինձ տեղեկացրել են, որ պետք է ներկայացվի բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն: