Tag: բիթքոին

Բիթքոին

բիթքոին

Բիթքոին – փոխարժեքն այս պահին․

Բիթքոին – ի՞նչ է դա

Բիթքոինը, նաև՝ բիթքոյն, (bitcoin, BTC, անգլերեն bit – բիտ՝ տեղեկատվության միավոր և coin – մետաղադրամ) առաջին հաջող ապակենտրոնացված կրիպտոարժույթն է, և միևնույն ժամանակ այն առաջին կրիպտոարժույթներից է, որի համար ի սկզբանե սահմանվել է թողարկման որոշակի սահմանաչափ:

Սատոշի Նակամոտո կեղծանունով մի մարդ կազմակերպեց այս կրիպտոարժույթը և հիմնեց դրա ստեղծման և կառավարման տեխնոլոգիան: 2008 թվականին Նակամոտոն սահմանեց բիթքոինների առավելագույն քանակը, որոնք ստեղծվում են համակարգիչների բաշխված ցանցի կողմից՝ 21 միլիոն: Բիթքոինների առաջարկի այս սահմանափակումն ապահովում է դրամական միավորի պահանջարկը, որն արդյունքում թանկանում է։

Ի դեպ, բիթքոինի ամենափոքր միավորը կոչվում է սատոշի՝ բիթքոինի հեղինակի անունով։ 1 սատոշին = 0.00000001 բիթքոին։

Continue reading “Բիթքոին”

4 տոննա քաշով դրամները – Ռաի քարեր

Ռաի դրամները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի Յապ կղզիների վրա, իրենցից ներկայացնում են քարե սկավառակներ, թվով 6 000 հատ՝ պատրաստված կրաքարից։ Ամենամեծ քարերը ունեն 3,6 մետր տրամագիծ և 4 տոննա զանգված, իսկ ամենափոքրերը՝ 7-8 սմ չափեր։

Քարե դրամները Յապում են հայտնվել հարևան Պալաու կղզուց։ Մի քանի հարյուր տարի առաջ Յապի բնակիչները գնացել են ձկնորսության և մոլորվելով՝ հայտնվել են Պալաու կղզու վրա։ Տեսնելով կրաքարե կառուցվածքներ՝ նրանք պոկել են մի կտոր և կետի (ջրային կենդանու) ձև տվել դրան։ Այս քանդակը տուն բերելով՝ այն անվանել են “ռաի”, ինչը տեղացիների լեզվով նշանակում է “կետ”։

Այդ ժամանակ տեղացիները որպես արժույթ օգտագործում էին ամեն ինչ՝ խխունջներ, համեմունքներ և այլն, և այդ պատճառով Continue reading “4 տոննա քաշով դրամները – Ռաի քարեր”