Tag: բենզին և դիզելային վառելիք

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Աննա. Բարև ձեզ: Բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վառելիքի հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Nara. Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ: Ֆլեշը իրավու՞նք ունի դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ (բենզին) այն կազմակերպությանը, որը հանդիսանում է ԱԱՀ վճարող:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ժամանակ

Ella. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախս

Արծրուն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր

Արմեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի հիմնավորում

Anush. Հարգելի կոլեգաներ, Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք

Hripsime. Բարև հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենզինի գնման ֆակտուրա

N.N. Հարգելի կոլեգաներ արդյոք կա նման օրենք, որ բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Խնդրում եմ նշել, որ օրենքի համաձայն: