Հովհաննես․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր, արժեթղթեր գնել-վաճառելուց։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հովհաննես․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր, արժեթղթեր գնել-վաճառելուց։
Հասմիկ․
Բարև Ձեզ։ ՓԲԸ-ն ցանկանում է նվազեցնել կանոնադրական կապիտալը՝ բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու ճանապարհով։ Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ են տրվում, խնդրում եմ օգնել թղթակցություններում։ Շնորհակալություն։
Նարե․
Բարև Ձեզ, կխնդրեմ ստուգել՝ արդյո՞ք ճիշտ են կատարված բոլոր գործառնությունները։ Տվյալներ. Ընկերությունը հետ է գնել 2000 դրամ անվանական արժեք ունեցող 600 հատ սովորական բաժնետոմս և 3000 դրամ անվանական արժեք ունեցող 300 հատ արտոնյալ բաժնետոմս։ Դրամարկղից վճարվել է հետ գնված բաժնետոմսերի արժեքը. յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի՝ համար` 2400 դրամ, իսկ յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմսի համար` 3300 դրամ: Հետ գնված սովորական բաժնետոմսերը վաճառվել են` յուրաքանչյուրը 2300 դրամով: Բաժնետերերի կողմից վճարումները այդ բաժնետոմսերի դիմաց կատարվելու են երկու ամսվա ընթացքում։ Արտոնյալ բաժնետոմսերը մարվել են:
1. Սովորական բաժնետոմսերի հետ գնում՝
Դտ – 3131 1.440.000
Կտ – 251 1.440.000
600×2400= 1.440.000
2. Արտոնյալ բաժնետոմսերի հետ գնում՝
Դտ – 3132 990.000
Կտ – 251 990.000
300×3300= 990.000
3. Հետ գնված սովորական բաժնետոմսերի վերավաճառք.
ա) վաճառքի գնով
Դտ – 3123 1.380.000
Կտ – 3131 1.380.000
600×2300= 1.380.000
բ) վաճառքի և հետ գնման գնի տարբերությամբ՝
Դտ – 3131 180.000
Կտ – 314 180.000
600x(2300-2000)= 180.000
4. Հետ գնված արտոնյալ բաժնետոմսերը մարվել են.
ա) անվանական արժեքով՝
Դտ – 3112 900.000
Կտ – 3132 900.000
300×3000= 900.000
բ) հետ գնման գնի և անվանական արժեքի տարբերությամբ՝
Դտ – 314 90.000
Կտ – 3132 90.000
300x(3300-3000)= 90.000
Աշոտ․
Բարև ձեզ։ Ուրիշ կազմակերպության բաժնետոմսերի մի մասը անհատույց տրվել է մեր կազմակերպությանը, դրա հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս տալ, ո՞վ կօգնի։
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։
Մարգարիտ․
Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվառում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։ Նախապես շնորհակալություն։
“Սոֆիստ” ՍՊԸ-ն սկսել է գործունեությունը 2019 թվականի ապրիլի 1-ին: Հետևյալ գործարքները վերաբերում են առաջին ամսվա բիզնեսի գործառնություններին:
1) Ապրիլի 1. Ստանում 500 000 ԱՄՆ դոլար $ 100 անվանական արժեքով 5 000 բաժնետոմս թողարկելու համար: 2) Ապրիլի 2. Գնում ապրանքներ $ 20 000-ով: Գումարը ենթակա է 2% զեղչի, եթե վճարվում 10 օրվա ընթացքում: 3) 3) Ապրիլ 5. Հիփոթեկային վարկի միջոցով 150 000 ԱՄՆ դոլարով գնում է գրասենյակային շենք և պահեստ:
4) Ապրիլի 11. “Սոֆիստ” ՍՊԸ վճարում է պահուստների համար (Տող 2) զեղչվող ժամանակահատվածում, այդպիսով ստանում 2% զեղչ: 5) Ապրիլի 15. Գնում է արտոնագիր 1 000 դոլարով:
6) Ապրիլի 15. Արտոնագիրը գրանցելու համար վճարում $ 100:
7) Ապրիլի 20. Ապահովագրական ընկերությանը գույքի ապահովագրության համար վճարում է 600: Ծածկույթի շրջանը սկսվում է մայիսի 1-ից: 8) Ապրիլի 29. Պատվիրում է դիսփլեյներ $ 10 000-ով: Պատվերի պահին վճարում չի կատարվում:
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:
Վահան․
Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է կազմակերպությունների փոխկապակցվածությանը, մասնավորապես ՀՕ հոդված 30-ի 1-ին մասին 2-րդ կետին․
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Գիտենք, որ, որպես բացառություն, եթե կազմակերպություններից մեկը գործունեության դադարեցման դիմում է տվել, ապա մյուս կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։
Հարցս հետևյալն է․ եթե B կազմակերպությունը դադարեցում է տվել 2021թ․ հունվարի 25-ին, և վերսկսել է գործունեությունը մարտի 30-ին, ապա այս դեպքում A կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ վճարող համարվել միայն 01.01.2021-24.01.2021 և 30.03.21-31.12.21 ժամանակահատվածներում, իսկ 25.01.21-29.03.21 ժամանակահատվածում համարվել շրջանառության հարկ վճարող։
Նախապես շնորհակալություն։
Հռիփսիմե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
Անի.
Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️
Վարդուհի.
Բարև ձեզ: ԲԲԸ բաժնետոմսերը, որոնց յուրաքանչյուր անվանական արժեքը 7 200 դրամ է, արժեքից բարձր վաճառելու դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում և քանի՞ տոկոս վաճառքի գումարից։
Նախապես շնորհակալություն։
Ալբերտ.
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել-վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի՝ արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարկվում։ Ի՞նչ մտքերով կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։
Artak.
Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ձև ո՞վ կարող է տրամադրել: Շնորհակալություն:
Սյուզաննա.
Խնդրում եմ ինձ օգնել, թե ինչ ձևակերպում կտրվի, եթե ընկերությունը թողարկի բաժնետոմսեր և պարտատոմսեր:
Արայիկ.
Եթե բաժնետոմսերի թողարկումից կուտակվել է էմիսիոն եկամուտ, արդյո՞ք թողարկման հետ կապված ծախսերը կատարվում են էմիսիոն եկամտի հաշվին և ինչպե՞ս է դա հիմնավորվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ