
Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ
Արուսյակ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:

Գործուղում ձևակերպելու համար
Նարինե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը
ԱՆՆԱ.
Բարև Ձեզ: Գործատուն կարո՞ղ է արդյոք տեղափոխել աշխատանքային օրերը: Օրինակ` երեքշաբթի օրվա փոխարեն աշխատելով կիրակի օրը, դրա համար ոչ մի հավելում չտալով աշխատողին (արտաժամի և հանգստյան օրն աշխատելու համար): Ի դեպ կազմակերպությունն աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև
Նունե.
Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն`
- Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Իսկ 185 հոդվածի համաձայն`
- Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել:
Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:

Խոհարարի աշխատաժամանակի հետ կապված
Janna.
Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում
Կարինե.
Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:

Մասնակցե´ք նոր հարցմանը
Մասնակցե´ք Accountant.am - ի նոր հարցմանը:
Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ...

Ինչպե՞ս հաշվարկել արտաժամերը
Արմեն.
Բարև ձեզ: Կասե՞ք ինձ` ինչպես հաշվարկել արտաժամերը:

Եթե աշխատողը աշխատում է 6-օրյա գրաֆիկով
Janna.
Խնդրում եմ պատասխանել, եթե աշխատողը աշխատում է 6-օրյա գրաֆիկով, նա կարո՞ղ է օրական 8 ժամ աշխատել: Այդ դեպքում լինում է 48 ժամ, այդ 8 ժամը պիտի համարել արտաժամյա՞:

Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում
Արթուր.
Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը
Արամ.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվարկել աշխատողի աշխատավարձը, եթե հաստիքը 40000 դրամ է, ընդամենը աշխատել է 192 ժամ, որից 88 ժամը գիշերային է, 12 ժամը արտաժամյա, 2 օր տոնական է, և աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում:

Գործուղում ԼՂՀ
Յաննա.
Խնդրում եմ, օգնեք ինձ: Ասեք՝ ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատողին գործուղում եմ Ղարաբաղ, վարորդը առաքիչի հետ ճանապարհ է անցնում մոտ 15-17 ժամ՝ ներառյալ հանգստի ժամանակը, այնտեղ են մնում մի քանի օր, հետո նորից վերադառնում են: Խնդրում եմ, ասեք՝ այս դեպքում արտաժամ հաշվարկելու՞ եմ, թե՞ ոչ, և ինչպե՞ս վարվեմ, եթե 4 ժամից երկու իրար հաջորդող օրերին չպետք է անցնի արտաժամը:

Արտաժամյա և գիշերային աշխատանքի հաշվարկ
Արթուր.
Ինչպե՞ս հաշվարկել արտաժամյա և գիշերային աշխատանքը:
Վերջին մեկնաբանություններ