Tag: արտադրություն

Շահութահարկի հաշվարկի ի՞նչ նորմատիվներ կան

Վազգեն.

Բարև ձեզ: Ո՞վ կարող է օգնել: Խոզի մսի արտադրությամբ զբաղվող ֆերմա է: Շահութահարկի հաշվարկի համար ի՞նչ նորմատիվ կա: Ինչպե՞ս հաշվարկեմ արտադրանքի ինքնարժեքը:

Արդյո՞ք խնդիր կառաջանա ֆիզիկական ծավալի հաշվետվություն չհանձնելու դեպքում

Վազգեն.

Բարև Ձեզ: Ֆիզիկական ծավալների 2017 թվականի որոշման մեջ խոզի մսի դասակարգիչ ներառված չէ, միայն թռչնի միս արտադրողներին է պարտադրում հանձնել հաշվետվությունը: Արդյո՞ք խնդիր կառաջանա չհանձնելու դեպքում:

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ:
Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ:
Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։
Կանխավ շնորհակալություն:

Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պե՞տք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվություն

Վազգեն.

Բարև Ձեզ: Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ինչպե՞ս պետք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվությունը: Քանի՞ կգ պետք է վերցնել 1 հացի քաշը:

Կարի արտադրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիդա.

Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:

Ի՞նչ է անհրաժեշտ սննդի պատրաստմամբ և առաքմամբ զբաղվելու համար

Անուշ.

Բարև Ձեզ: Արդյո՞ք կարող եմ զբաղվել սննդի պատրաստմամբ և առաքմանբ՝ մարկետներ՝ ունենալով Ա/Ձ, և ի՞նչ է ինձ անհրաժեշտ:

Սպասասրահ կամ սրճարան բացելու վերաբերյալ

Էվելինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի որպես արտադրություն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է.
1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:

Ի՞նչ է անհրաժեշտ փոքրիկ կրպակ բացելու համար

Աննա Կանկանյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ նշել փոքրիկ կրպակ բացելու համար քայլերը: Նախատեսված է պոնչիկ/կարկանդակի տեղում պատրաստում և վաճառք:
Շնորհակալ եմ նախապես:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Արցախում հնարավո՞ր է Ա/Ձ-ի գրանցումը կատարել բնակության վայրի հասցեով

Syuzi.

Բարև Ձեզ: ԱՁ-ի հաշվառումը բնակության վայրի հասցեով կատարվու՞մ է Արցախում, եթե ԱՁ-ն զբաղվում է հրուշակագործությամբ՝ տան պայմաններում:

Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Ֆերմայի դեպքում եկամուտը ինչպե՞ս պետք է երևա

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի խոզերի բուծմամբ և վաճառքով զբաղվող խանութը

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ, եթե անձը ցանկանում է ձեռք բերել ֆերմա և զբաղվել բացառապես խոզերի բուծմամբ և վաճառքով՝ սեփական խանութում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, եթե խանութը մարզում է և աշխատում է միկրոյի դաշտում:

Արդյո՞ք օպտիկական լինզաների համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա է

A.Stepanyan.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք օպտիկական լինզաների և դրանց համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Կանխավ շնորհակալ եմ:

Լավաշի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ

Բարև Ձեզ: Արդյո՞ք լավաշ արտադրող ԱՁ-ն՝ Երևանում գործող, որը տեղում նաև մսով և լավաշով բրդուջներ է պատրաստում, բայց տեղում չեն ուտում, այլ տանում են, կարո՞ղ է միկրոձեռնարկատեր հանդիսանալ:

Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի հաշվետվության վերաբերյալ

Անահիտ.

Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատերի դաշտում, արտադրում է հացաբուլկեղեն, եռամսյակը մեկ պե՞տք է ներկայացնի 215 Հաշվետվություն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ ձևը:

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona.

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել

Arpine Serobyan.

Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:

Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել

Nona.

Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է նաև խմորեղեն արտադրել

Nona.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Nona.

Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Ի՞նչ է անհրաժեշտ գինու արտադրությամբ զբաղվելու համար

Սեդա.

Ցանկանում եմ գինու արտադրությամբ զբաղվել տնական: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ նոր արտադրություն հիմնելու համար: Սկսնակ եմ ու բիզնեսով երբևիցե չեմ զբաղվել: Ի՞նչ թղթաբանական գործընթացներ կան:

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի.

Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի:
Շնորհակալություն:

Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում

Սիմոնյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն, եթե ռեստորանային համալիրը բակային բացօթյա հատվածում իրականացնում է հացի և լավաշի թխում։
Կանխավ շնորհակալ եմ:

Որո՞նք են ցորենից ալյուրի ստացման նորմատիվները

Եվա.

Բարև Ձեզ: Ցորենից ալյուր ստացման նորմաները կարո՞ղ եք գրել, թեկուզ մոտավորապես: Ալյուրի արտադրություն է, ցորենից ստացվում է ալյուր և թեփ /բարձր տեսակի, առաջին տեսակի և երկրոդ տեսակի/:

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Elen.

Բարև Ձեզ։ Արդյո՞ք խնամքի միջոցների արտադրության և վաճառքի համար անհրաժեշտ է որևէ լիցենզիա:

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն

Հենրիխ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը զբաղվում է խոզաբուծությամբ՝ խոզ մորթելով և միս վաճառելով: Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն, և արդյո՞ք կարող ենք օգտվել արտոնությունից՝ ազատվել շահութահարկ և ԱԱՀ վճարելու պարտավորությունից:

Ծխեցված հավի արտադրություն

Ուզում եմ արտադրություն սկսել, բայց չգիտեմ՝ ինչ թղթաբանություն է անհրաժեշտ, լիցենցա, մակնշում և այլն։

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Անի.

Եթե պանրի արտադրության գործընթացը ուզում եմ վերսկսել, Ա/Ձ գրանցում ունեի, դադարացրել էի: Հիմա ինչքա՞ն պիտի վճարեմ վերսկսելու համար: Մեկ էլ կասե՞ք խնդրում եմ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ աշխատող, մինչև 24 մլն. շրջանառություն, բայց աշխատելու եմ ԱԱՀ-ով, որ սուպերմարկետները վերցնեն ապրանքը:
Շնորհակալություն:

Անձը ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Լուսինե.

Բարի երեկո։ Ցանկանում եմ տանը պատրաստել կիսաֆաբրիկատ և տալ խանութներին։Ի՞նչ փաստաթղթեր են պետք և որտե՞ղ պետք է գրանցվել։ Նախապես շնորհակալություն։

Անձը ցանկանում է զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ

Ալեքսանդր․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ես ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ ՀՀ-ում, ցանկանում եմ բացել ԱՁ և զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ։ Ի՞նչ հերթականությամբ և ի՞նչ գործողություններով պիտի սկսեմ և որտեղից, կանխավ շնորհակալություն։

Թեյի արտադրամաս բացելու համար

Մոնթե․

Բարև ձեզ, թեյի փոքրիկ արտադրամաս ստեղծելու համար ի՞նչ լիցենզիա է պետք և որքա՞ն պետվճարում պետք է կատարեմ։ Շնորհակալություն։

ՍՊԸ-ն ցանկանում է միաժամանակ իրականացնել երկու գործունեություն

Արարատյան Խոհանոց.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին:
Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն

Լուսինե․

Բարև ձեզ։ Սփրեդի, խտացրած մթերքի արտադրության դեպքում բնապահպանական վճարի պարտավորություն առաջանու՞մ է արդյոք, կասե՞ք, խնդրեմ։

Սառը սուրճի արտադրություն սկսելու համար

Հարութ․

Բարև ձեզ։ Ես ուզում եմ զբաղվել սառը սուրճի արտադրությամբ։ Արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Եվ որտե՞ղ պետք է դիմել։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Լիլիթ.

Բարև ձեզ։ Լիմոնադի արտադրամասի հարկային հաշվետվությունները կասե՞ք ամսական, և ինչպե՞ս պետք է ուղարկեմ:

ՍՊԸ-ն ցանկանում է մարզում զբաղվել ալկոհոլի արտադրությամբ

Գայանե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Տաթևիկ.

Բարև ձեզ: Քաղցր սուջուխի արտադրության համար արդյո՞ք լիցենզիա պահանջվում է, թե՞ ոչ:

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Հրայր.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ: Ես ուզում եմ գազով հյութ պատրաստել և վաճառել: Ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ:

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․

Բարև ձեզ։
Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն:
Կանխավ շատ շնորհակալություն։

Բժշկական միանգամյա հագուստի և դիմակների արտադրության համար

Վաչե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք բժշկական դիմակների, բժշկական միանգամյա հագուստի արտադրության ձևակերպման հարցում: ԱՁ՞, թե՞ ՍՊԸ, եթե ունենալու է 3 աշխատող, և ի՞նչ հարկատեսակով ու չափով է հարկվելու նման ձեռնարկությունը: Ինչպես նաև, եթե առկա է օրենքով սահմանված լիցենզավորում նման գործունեության համար, խնդրում եմ, մանրամասնեք: Շնորհակալ եմ:

Կիսաֆաբրիկատների արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ

Սոնա Մանուկյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։
Կանխավ շնորհակալ եմ: