Tag: ԱՏԳ ԱԱ

Սուրճի արտադրություն

Արթուր․

Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Ժավելի ԱՏԳԱԱ

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե գիտեք ժավելի ԱՏԳԱԱ-ն, որը դրոշմավորման ենթակա չի, խնդրում եմ տրամադրել, և էդ մասով կա՞ որոշում, եթե հնարավոր է՝ որոշման համարն ու տարեթիվը։ Կանխավ և անչափ շնորհակալություն։

Միջատների դեմ նյութի դասակարգիչ

Բարև ձեզ։ Ինձ պետք է “Ռապտոր, ռապտորի տաբլետկա միջատների դեմ” ծածկագիրը ԱՏԳ։

ԵՏՄ ներմուծման հայտարարագիր

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ-ից ներմուծում ենք արել ԱՏԳԱԱ 39011 դասակարգիչով, որը ազատված է ԱԱՀ-ից: Հայտարաագրի մեջ թույլ չի տալիս լրացնել համապատասխան տողը /10.1/: Ի՞նչ անել։

Նկարչական դասընթացների կազմակերպում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1 .Նորաբաց ՍՊԸ-ն շրջ հարկով պետք է աշխատի, անկանխիկ։ Պե՞տք է արդյոք ձեռք բերի դրամարկղային գիրք, եթե 2024թ-ից օնլայն է լինելու:

2. Գործունեությունը նկարչական դասընթաց և նկարներ նկարել վաճառելը քանի՞ % է հարկվելու, գործունեության ծածկագրերը տարբե՞ր պետք է լինեն, թե՞ նույնը:

Շնորհալակություն։

Գործունեության դասակարգիչ

Լուսինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կօգնե՞ք գործունեության տեսակի դասակարգիչն որոշել: ՍՊԸ-ն զբաղվում է մոխիտո-գազավորված ըմպելիքի արտադրությամբ: C11.07.2 գործունեության տեսակը կհամապատասխանի՞։

ԱՏԳ կոդերի ցանկ

Գեորգի․

Որտեղի՞ց ձեռք բերել ԱՏԳ կոդերի ցանկը։

Ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ կոդ ՀԴՄ կտրոնի վրա

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը իրականացնում է գործունեութուն՝ շրջիկ վաճառք: Վաճառում է պատրաստի սառը կամ տաք սուրճ, թեյ, ֆրեշ: ՀԴՄ կտրոնը ապրանքացանկով է:

Հարց 1․ ԱՏԳԱԱ կոդը պետք է նշել հանրային սննդի ծառայությու՞ն, թե՞ կոնկրետ պատրաստի թեյի, սուրճի, ֆրեշի ԱՏԳԱԱ

Հարց 2․ Պատրաստի սուրճը 3 չափի է՝ 50մլ, 70մլ, և 85 մլ չափերով: Խախտում կլինի՞, եթե չափը չգրվի ՀԴՄ կտրոնի վրա

Ակցիզային դրոշմանիշի ձեռքբերում

Արաքս.

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ներմուծել է 2404 ԱՏԳԱ ծածկագրով ապրանք, այս պահին անհրաժեշտություն կա այդ ապրանքը վաճառել։ Վաճառքն իրականացնելու են շրջհարկ վճարող ՍՊ ընկերության միջնորդությամբ։ Գնորդի պահանջն է, ակցիզավորված վաճառել այդ ապրանքը։ Կարո՞ղ է ՍՊ ընկերությունը դիմումով ակցիզային դրոշմանիշ ուզի մաքսայինից, որպեսզի փակցնի այդ ապրանքի վրա ու վաճառի։

ԱՏԳԱԱ դասակարգիչ

Մարգարիտա.

Բարև Ձեզ։ Արծաթյա զարդերի ԱՏԳԱԱ դասակարգիչը ո՞րն է։

ԱՏԳԱԱ դասակարգիչ

Անի.

Մեր կազմակերպությունը իր գործընկեր կազմակերպությունից պարբերաբար ստանում է մարքեթինգային նյութեր ՌԴ-ից: Ի՞նչ ԱՏԳ կոդ պետք է նշել ԵՏՄ հաշվետվության մեջ, որպեսզի ԱԱՀ չհաշվարկվի։

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Ամալյա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. հնարավո՞ր է օղու արտադրամասում օգտագործվող ԱՏԳ ԱԱ կոդ.2208 20 ակցիզները օգտագործել ԱՏԳ ԱԱ2208 90 4800 համար:

ԱՏԳ ԱԱ ծածկագրեր

Հասմիկ.

Բարև Ձեզ: Ես կցանկանայի իմանալ ներմուծվող հագուստների մի ստվար մասի ԱՏԳԱԱ ծածկագրերը:

Ներմուծում ԵՏՄ-ից

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է:

Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ “Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ…. և այլն “: Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Անահիտ.

 

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ վիճակագրական ձևը լրացնելիս, եթե մի քանի անուն ապրանք է ներմուծվել, մի քանի տարբեր ծածկագրերով, ապա ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր հատվածում միայն մե՞կը պետք է լրացնեմ, իսկ մնացածը որտե՞ղ պետք է գրեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Արթուր.

Բարև Ձեզ: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված գործարքներ են հետևյալ ԱՏԳԱԱ կոդերով ապրանքների ներմուծումը՝ 840991008, 840991009, 8421230000, 7412200000:

Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ

Վահե.

Բարև ձեզ:
Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով:
Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ:
1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։
2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից:
Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար:
Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով:
Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է:
Կսպասեմ ձեր պատասխանին:
Նախապես շնորհակալ եմ:

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ:
Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ՞
Կազմակերպությունը համաձայն չէ ներմուծված ապրանքի ԱՏԳ կոդի հետ և ցանկանում է բողոքարկել: Ինչպե՞ս պետք է դա անել:
Մեկ հարց ևս՝ վաճառող կազմակերպությունը նշել է այնպիսի ԱՏԳ կոդ, որը առկա չէ ԱՏԳ ԱԱ-ում՝ ինչպե՞ս վարվել:

ԱՏԳԱԱ ծածկագիր

Արամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, որո՞նք են մեքենայի ապակու հակասառեցուցիչ հեղուկի, մեքենայի սալոնի փայլեցման, և մեքենայի շարժիչի լվացման ատգաա ծածկագրերը:

Արդյո՞ք ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործում է նաև 2021թ. համար

Հասմիկ.

Բարի օր, հարգելի կոլեգաներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Մի հարցով կարո՞ղ ենք ինձ օգնել: 58 350 000 դրամ շրջանառության դեպքում ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործու՞մ է նաև 2021թ. համար: Եթե դժվար չի հղում կտաք ՀՕ հոդվածի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա են

Սառա.

Հարգելի գործնկերներ, հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա՞ են, թե՞ ոչ, և ո՞ր ԱՏ ԳԱ կոդի տակ են դասվում:

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:

Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների

Վիգեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:

Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման

Narine.

Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։

Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:

ԱՏԳ ԱԱ ծածկագրեր

Մարիամ.

Բարև ձեզ, շատ մեծ խնդրանք, հարգելի հաշվապահներ, եթե ստորև նշված ապրանքներ ներմուծում եք խնդրում եմ ուղարկել matevosyan.mariam13 շնիկ gmail.com էլ. փոստին ԱՏԳԱ կոդերը հնարավորինս շտապ, կանխավ շնորհակալություն.

միջին արևածաղկի սերմեր՝ բոված, աղով
միջին արևածաղկի սերմեր՝ բոված, անալի
խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, աղի
խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, անալի
ձավար
բլղուր
հաճար
հնդկաձավար (գրեչկա)
ոսպ
բրինձ թայլանդական
բրինձ դեղին
բրինձ կլոր
կոտրած գարուխ
Չորացված միրգ