Tag: ապրանքի փոխանակում

Բարտերի փաստաթղթավորում

Նարեկ․

Բարև Ձեզ։

Կազմակերպությունը հաշվեկշռում ունի ապրանքներ, որոնք տալիս է մեկ այլ կազմակերպության, սակայն այդ կազմակերպությունը որպես փոխհատուցում մարքեթինգային գործիքների միջոցով խթանելու է այդ կազմակերպության գործունեությունը։ Ի՞նչ գործարքներ պետք է անել և ինչպե՞ս փաստաթղթավորել գործարքը։

Հաշվապահական ձևակերպումներ

Ալիսա.

1)Ձեռք են բերվել նյութեր 600.000 դրամի, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ։

2)60.000 դրամի նյութեր օգտագործվել են իրացման բաժնում։

3)Տրվել է կանխավճար 4000.000դր, որի դիմաց ձեռք է բերվել 7000.000դր ապրանքներ, մնացածը մնալով պարտք։

4)200.000 դր արժողությամբ նյութերը փոխանակվել են համարժեք ապրանքների հետ։

5)Ստացվել է կանխավճար 3000.000դր, որի դիմաց մատակարարվել է 3000.000դրամ արժողությամբ ապրանքները 4000.000դրամով, մնացածը մնալով պարտք։

Ինչպե՞ս ձևակերպեմ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները.
1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար:
2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար:
3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:

Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք

Սաթեն.

Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:

Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա.

Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել:

Կանխավ շնորհակալություն:

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ

Ռոբերտ.

Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:

Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ավտոմեքենա

Ashot.

Հեռուստաընկերությունը 2004 թվականին ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններից մեկից ձեռք է բերել ավտոմեքենա, որի արժեքը փոխհատուցվել է գովազդով: Մեքենայի սկզբնական գինը կազմել է 15000 դոլարին համարժեք դրամ: 2011թվականին այն վաճառվել է (1000 դոլարով), շուկայական գինը կազմում է 7000 դոլարին համարժեք դրամ: Խնդրում եմ ինձ ասել, որքանո՞վ է օրինական այս գործարքը, և ինչպիսի՞ հարկային պարտավորություներ և համապատասխան պատասխանատվություն է առաջանում պետության հանդեպ:

Փոխանակման գործարքի դեպքում

MERIKO.

Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին: Փոխանակման գործարքի դեպքում ԱԱՀ հաշվանցում ինչպե՞ս է կատարվում:

Ապրանքի փոխանակման դեպքում

ЭРИКА.

Հարգելի հաշվապահներ, մենք զբաղվում ենք հացամթերքի արտադրությամբ, խնդրում եմ օգնեք պարզաբանելու, թե ինչպես վարվեմ, երբ մի կրթօջախ մեզ առաջարկում է տալ ալյուր, փոխարենը մենք պետք է նրանց առաքենք հաց: Ինչպե՞ս վարվենք ծախսերը հիմնավորելիս, քանի որ ուսումնական հաստատությունը մեզ փաստաթուղթ չի կարող տալ: Նախապես շատ շնորհակալություն: