Tag: ապառիկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապառիկի ձևակերպում

Արթուր․

Բարև Ձե։ Եթե ԱՁ-Ն աշխատում է շրջհարկով և պետք է իրականացնի ապառիկ վաճառք, խնդրում եմ ասել 1. Արդյո՞ք պետք է գրվի հաշիվ Բանկի անունով, թե՞ գնորդի անունով պետք գրվի միայն, իսկ եթե գնորդի, ապա բանկի հետ ինչ որ թղթաբանության հարց առաջանու՞մ է։

Նշեմ նաև, որ առք վաճառք է իրականացնում, ինչպես նաև մատուցում տեղադրման ծառայություն, այս դեպքում տեղադրումը կհարկվի այլ-ով չէ՞, ճի՞շտ եմ հասկանում։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գործառնության ձևակերպում

Տաթևիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունը` վաճառվել է 75 000 դրամ ինքնարժեքով արտադրանք ապառիկ 100 000 դրամով։ Կանխավ շնորհակալ եմ։

Այլ հաշվապահական խնդիրներ...

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դասընթացներ իրականացնելու վերաբերյալ

Տաթև. Բարև ձեզ: Կազմակերպությունը մատուցում է դասընթաց: Բանկի հետ պայմանագիր է կնքում, ըստ որի իր ուսանողները հնարավորություն են ունենում ուսման վճարը վճարել ապառիկ տարբերակով: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում և դուրս է գրում ծառայության համար հաշիվ վավերագիր: Հարց. հաշվապահորեն ո՞նց ներկայացնել տվյալ գործառույթը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել իրացումից շահույթը/վնասը

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. վաճառվել է ապառիկ ոչ նյութական ակտիվ, որի սկզբնական արժեքը կազմել է 1100.0 դրամ, կուտակված ամորտիզացիան 800.0 դրամ, իսկ վաճառքի գինը 400.0 դրամ: Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ

Լիլիթ. Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը: Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ` Ա. գնման գինը 50 000, Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը

Կարինե. Օգնեք ձևակերպել արտադրանքի վաճառքի հետ կապված գործառնությունները, որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000դր., գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել են դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 1 400 000դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000դրամ: Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսումները՝ փաթեթավորման նյութեր՝ 52 000դր., աշխատավարձ փաթեթավորող բանվորներին՝ 150 000, տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000դր., ներառյալ` ԱԱՀ, գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60000դր., գումարած` ԱԱՀ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր գնորդի տվյալներով

Արմինե. Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ն գործում է շրջհարկի դաշտում և իրականացնում է ապառիկ վաճառք, այդ դեպքում պե՞տք է դուրս գրել հաշիվ վավերագիր այդ գնորդի տվյալներով, պայմանագրի կնքման օրով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Խնդրում եմ օգնել ձևակերպել: 1. 10 000 տնտեսական պարագաները դուրս են գրվել՝ ճանաչվել են ծախս: 2. Մատուցվել է ծառայություններ (ապառիկ)՝ 600 000 դրամ :
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna. Բարև Ձեզ: Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել. 1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։ 2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝ ա) նյութեր՝ 700 դրամ բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ) գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ: 3. Հաշվարկել աշխատավարձ ա) տնօրենին 120 դրամ բ) հաշվապահին 100 դրամ գ) արտադրամասի վարպետին 90 դրամ դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ: 4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ: 5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը: 6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել: 7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից: 8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով: 9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը): 10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի): 11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։ 12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։ 13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ: 14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է: 15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։ 16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։ 17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին

Լուսինե Բ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին, որի դիմաց վճարելու է բանկը: Հաշիվ պե՞տք է դուրս գրել, թե՞ ՀԴՄ կտրոն տալ:
.ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

Արթուր. Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Արթուր. Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

Կամո. Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է "դրամական հաշվարկները" բառակապակցությունը "ՀԴՄ-րի մասին" օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի ապառիկ վաճառք

Վլադ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ մի ՍՊԸ-ում, մենք ապառիկով տեխնիկա ենք վաճառում և ցանկանում ենք ակցիա կազմակերպել, հաճախորդի փոխարեն առաջին ամսվա մուծումը կատարել: Օրինակ՝ եթե հաճախորդը գնում է 200 000 դրամ արժողությամբ ապրանք 10 ամսով, ապա մենք առաջին ամսվա 20 000 դրամը վճարում ենք: Սակայն ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս ամենը ձևակերպել, որպեսզի մենք ավելորդ շահութահարկ չվճարենք: Կանխավ շնորհակալություն: