Tag: աշխատանքային գրքույկ

Աշխատանքային գրքույկի լրացում

Anna.

Այսպիսի մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Աշխատողներն ունեն 2 պայմանագիր 85 և 15 տոկոսներով համապատասխանաբար: Տնօրենն էլ նույնն է: Արդյո՞ք հարկ կա աշխատանքային գրքույկը լրացնել 2 աշխատատեղերի համար: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է արվի: 2 առանձին էջերի վրա՞, թե՞ այլ կերպ: Եվ պե՞տք է արդյոք նշվի “համատեղությամբ” կամ նման ինչ-որ բան: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանքային գրքույկի լրացում

ԱՆՆԱ Ա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն “Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ”-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:

Աշխատանք համատեղությամբ

Anush.

Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ:

Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի լրացում

Հելեն.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս, համալսարանում առկա սովորելու տարիները լրացվու՞մ են աշխատանքային գրքույկում, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է լրացնում: Շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

ՄԱՄԻԿՈՆ.

Բարև Ձեզ,
կխնդրեմ պատասխանեք, ես կարո՞ղ եմ պահանջել իմ աշխատանքային գրքույքը ասենք 2 օրով, առանց ինչ-որ փաստաթղթային հիմնավորման :

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, աշխատանքային գրքույկում ազատվելու հիմքը գրու՞մ ենք, թե՞ ոչ:

Եթե կորել է աշխատանքային գրքույկը

Մարգարիտա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել:
Վերջին գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, իսկ նախորդ ընկերությունը, որտեղ ես աշխատել եմ մինչ այսօր, այլևս գոյություն չունի, և ես չունեմ ոչ մի ինֆորմացիա նրանց վերաբերյալ, չգիտեմ, ինչպես պետք է վերականգնեմ այդ տարիների աշխատանքային ստաժը: Բայց ունեմ հին աշխատանքային գրքույկի պատճեˋ 1 օրինակ: Ցավալի կլինի, եթե այդ տարիների աշխատանքն այդպես էլ վերականգնել չլինի, հնարավո՞ր է օգնել:
Հարգանքով,
Մարգարիտա:

Ոչ ռեզիդենտի աշխատանքային ստաժ

Դիանա.

Բարև Ձեզ, ինձ մի հարց է մտահոգում, խնդրում եմ օգնել: Ես Կազախստանի քաղաքացի եմ, աշխատում և բնակվում եմ Երևանում, ունեմ աշխատանքային գրքույկ: Քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ, իմ աշխատանքը ստաժ կհամարե՞ն, թե ոչ: Նախապես շնորակալություն:

Նոր աշխատանքային գրքույկ

Յանա.

Կարող եմ արդյոք ունենալ նոր աշխատանքային գրքույկ, և արդյոք այն հետևանքներ չի ունենա:

Երբ աշխատողը նոր է ընդունվում աշխատանքի

Մանուշ.

Բարև Ձեզ, հարցս աշխատանքային գրքույկ լրացնելու մասին է, երբ աշխատողը նոր է ընդունվում գործատուի մոտ աշխատանքի ու աշխատողը նոր է ավարտել ՀՊՏՀ-ը ու ոչ մի տեղ դեռևս չի աշխատել, հիմա գործատուն աշխատանքային գրքույկը լրացնելիս նշում է, որ ընդունվել է ՀՊՏՀ-ն իր ամիս ամսաթվով, իսկ հրամանի համարը որտեղի՞ց է գրվում, հետո նշվում է գրքույկում, որ ավարտել է իր ամիս ամսաթվով ու հրամանի համարով, այստեղ գործատուն պե՞տք է ստորագրի ու կնքի կնիքով, թե ոչ: Ապա նո՞ր դրանից հետո գործատուն ընդունում է աշխատանքի իր կնիքով ու ստորագրությամբ:

Աշխատանքային գրքույկի լրացում

Nata.

Ի՞նչ է գրառվում աշխատանքային գրքույկում զորացրված և առաջին անգամ աշխատողի գրքույկում զինվորական գրքույկում առկա հրամանի համարը, ամիսը, ամսաթիվը դա հասկանալի է, իսկ 3-րդ սյունակում ի՞նչ է պետք գրել “Ծառայություն ՀՀ զինված ուժերում”, թե ինչպե՞ս:

Աշխատանքային գրքույկի հետ կապված

Հասմիկ.

Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ միաժամանակ երկու ընկերությունում, աշխատանքային գրքույկում երկուսն էլ գրանցվու՞մ է, թե միայն մեկը:

Արդյո՞ք արդինատուրան համարվում է աշխատանք

Վիկտորյա.

Մի այսպիսի հարց, հարգելի գործընկերներ… Ցանկանում եմ աշխատանքի ընդունել բժշկի, որը սովորում է արդինատուրայում և իր “պրակտիկան” անցկացնում է հիվանդանոցում: Իր համալսարանում նա գրանցված է աշխատանքային գրքույկով… և հիմա ես չգիտեմ, արդյոք իմ կազմակերպությունում աշխատանքը համարվելու է համատեղությամբ, թե հիմնական: Արդյոք արդինատուրան համարվում է աշխատանք:

2 աշխատանքային գրքույկ

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:

Համատեղությամբ աշխատանք

Արթուր Մարտիրոսյան.

Խնդրում եմ օգնեք ևս մեկ հարցում:
Մեր ընկերության երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որը համարվել է նրանց հիմնական աշխատանքի վայրը: Նրանք զուգահեռ աշխատել և հիմա էլ աշխատում են նաև մեկ այլ ՍՊԸ-ում` համատեղության կարգով: Խնդրում եմ հուշեք համատեղությամբ աշխատանք կատարելու մասին նշումը աշխատանքային գրքույկում ո՞վ պետք է կատարի` մեր ընկերությունը իր կնիքով, թե ուղղակի մենք ազատենք սովորական, իսկ այնտեղ նշվի, որ ընդունվել են աշխատանքի համատեղության կարգով այսինչ թվականից:

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Մ.

Հարցս վերաբերում է աշխատանքային գրքույկին:
Ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս եւ ուզում եմ վերականգնել:
Գիտեմ, որ պետք է ամեն ինչ լրացվի նույն հերթականությամբ, ինչ նախկինում:
1. Պետք է արդյոք, որ նոր գրքույկը ներկայացվի եւ գրանցվի ինչ-որ տեղ:
2. Պարտադիր է, որ համատեղության կարգով աշխատած տարիների ստաժը գրանցվի, թե բավական է, որ միայն հիմնական աշխատավայրի տվյալները լինեն:
3. Իմ նախորդ գրքույկը խորհրդային էր: Գիտեմ, որ 2007-ի թե 2008-ի հուլիսից նոր` հայկական գրքույկներն են մտել ուժի մեջ: Հիմա ես պետք է վերցնեմ նոր գրքույկներից, թե խորհրդային:
Կանխավ շնորհակալ եմ:

Դեկրետային արձակուրդ

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, ողջունում եմ բոլորիդ:
Կազմակերպությունում ունեմ աշխատակցուհի, ով մոտ ապագայում պատրաստվում է գնալ դեկրտային արձակուրդ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք ինչ հերթական ձեւակերպումներ պիտի ունենամ, ինչ թղթեր պահանջեմ, ինչ լրացնեմ աշխ. գրքույկում….