Tag: աշխատանք

Գտնել աշխատանք

#գործկա “OMK” պահածոների գործարանում

Ընկերություն՝ ԱՁ Համլետ Հովսեփյան, "OMK" պահածոների գործարան Հասցե՝ Բագրևանդ 46 փողոց, 42 շինություն Հեռախոս՝ 095641818 Էլ․ փոստ՝ director շնիկ omk.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Գլխավոր հաշվապահի բոլոր պարտականությունները Աշխատավարձ՝ Սկսած 300 000 դրամից Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը և 1C 8.3 ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համարվու՞մ է արդյոք աշխատանքը վտանգավոր կամ վնասակար

Վարդան. Բաց հանքերում աշխատող ինքնաթափերի վարորդների աշխատանքը համարվու՞մ է վտանգավոր կամ վնասակար աշխատանք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։
Գտնել աշխատանք

#գործկա «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ-ում

Ընկերություն՝ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ Հասցե՝ Կոտայքի մարզ, ք․Հրազդան, Ջրառատ թաղ․ 999 Հեռախոս՝ 094 214-324 Էլ․ փոստ՝ m.hovhannisyan շնիկ greenfarmer.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Վարել հաշվապահական հաշվառումը, կազմել համապատասխան հաշվետվություններ - Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը - Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային ծրագիր, համակարգել և արխիվացնել - Հաշվարկել և վճարել աշխատակազմի աշխատավարձերը - Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, և այլ աշխատանքային գործառույթներ (պարտականություններ)՝ նախատեսված Աշխատավարձ՝ 100 000 - 150 000 դրամ Այլ նշումներ՝ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 094 214-324:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալու վերաբերյալ

Բարև ձեզ: 2020թ. ապրիլի 19-ին ավարտվում էր հղիության և ծննդաբերության համար նախատեսված արձակուրդը: Ապրիլի 13-ին գործատուին գրավոր ձևով տեղեկացրել եմ ապրիլի 20-ից աշխատանքի վերադառնալու մտադրության վերաբերյալ: Գործատուի հետ բանավոր համաձայնության գալով՝ որոշել եմ աշխատանքի վերադառնալ մայիսի 1-ից, սակայն գործատուն առանց ինձ հետ համաձայնեցնելու անորոշ ժամկետով մայիսի 1-ից երկարացրել է երեխայի խնամքի արձակուրդը և մինչև այսօր պարզաբանումներ չի տալիս դրա վերաբերյալ: Արդյո՞ք գործատուն իրավունք ուներ առանց իմ գրավոր դիմումի երկարացնելու երեխայի խնամքի արձակուրդը, և իրավունք ունե՞մ արդյոք ես ցանկացած պահին վերադառնալու աշխատանքի: Նշեմ նաև, որ ես ապրիլի 20-ից 30-ի համար նույնպես գրավոր դիմում չեմ ներկայացրել, համաձայնությունը եղել է բանավոր: Աշխատանքի վերադառնալուց հետո արդյո՞ք հնարավոր է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել մաս առ մաս, օրինակ՝ տարբեր ամիսներին 1-2 ամիս տևողությամբ յուրաքանչյուր անգամ մինչև երեխայի 3 տարին լրանալը: Նախապես շնորհակալ եմ:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-օպերատոր 1C Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հաշվապահ-օպերատոր 1C: Աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքային ժամերը՝ 09:30-18:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Գտնել աշխատանք

#գործկա ԹՄՀ ընկերությունում

Ընկերություն՝ ԹՄՀ Հասցե՝ Չարբախ Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Փնտրվում է հաշվետար ներմուծող կազմակերպությունում աշխատելու համար: Աշխատանքը գտնվում է Չարբախում: ՀԾ առևտուր և E-invoicing ծրագրերի իմացությունը ցանկալի է: Ձեր CV-ները ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին: Աշխատավարձ՝ 110 000 - 130 000 դրամ
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Կարեն․ Բարև ձեզ։ Երեխան ծնվելու է հունիսի վերջին: Մայրը չի աշխատում որևէ տեղ և գյուղական համայնքի բնակիչ է: Հուլիսի 1-ից հետո կստանա՞ արդյոք մինչև երկու տարեկանի խնամքի նպաստ կամ ծնվելուց 4 ամիս հետո կարո՞ղ է ընդունվել աշխատանքի որևէ տեղ և այդ դեպքում ստանա նպաստը: Շնորհակալություն։
Գտնել աշխատանք

#գործկա BNNgroup ընկերությունում

Ընկերություն՝ BNNgroup Հասցե՝ Արմավիրի մարզ Էլ․ փոստ՝ bnngrouplc շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ, հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ, հաշվետար-ՀԾ հաշվապահ, E-invoicing, 1c ծրագրերի գերազանց, ինչպես նաև անգլերեն լեզվի իմացությամբ։ 3-5 տարվա աշխատանքային փորձով։ Աշխատավարձ՝ 200 000 Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա, ժամերը-09:00-17:30։ CV-ն ուղարկել bnngrouplc շնիկ mail.ru-ին
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում

Անի. Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում, և եթե այո, ապա ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը, դրա համար հրաման, աշխատողի դիմում կամ երկկողմանի համաձայնագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին

Աննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին, ով մարտի 20-ից հետո չի ներկայանում աշխատանքի՝ պատճառաբանելով ներկայիս դրությունը, բնականաբար ստանում է գումար պարապուրդի համար։ Ցանկանում եմ իր փոխարեն մեկ այլ աշխատողի ընդունել գործի։
Գտնել աշխատանք

#գործկա ԹՄՀ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ ԹՄՀ ՍՊԸ Հասցե՝ Տիգրան մեծ 4 Հեռախոս՝ 094001331 Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահներ և հաշվետարներ Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com հասցեին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Արթուր. Բարև ձեզ։ Ներեցեք, ինձ հետաքրքիր է, թե անձը ինչպես կարող է իմանալ՝ երբվանից է գրանցված աշխատող և ինչքան աշխատավարձ է ստանում։ Կա՞ արդյոք նման պաշտոնական կայք, որտեղից հնարավոր է ստանալ նման ինֆորմացիա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի անցնել

Արմինե․ Եթե հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի նույն բաժնում նույն պայմաններով, արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել, իրավունք ունի՞ ցանկության դեպքում ավելի շուտ աշխատելու նոր պաշտոնում, քան նշված է ծանուցման մեջ։ Նաև հետաքրքիր է՝ այս դեպքում արձակման նպաստ, վերջնահաշվարկ տալի՞ս են, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Գտնել աշխատանք

#գործկա Ալֆա Ֆարմ ընկերությունում

Ընկերություն՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68 Հեռախոս՝ +37460700500 Էլ․ փոստ՝ alfapharm շնիկ alfapharm.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ՝ • Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները • Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը • Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը • Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը • Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ • Մասնակցել Ընկերությունում գույքագրման աշխատանքներին • Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին • Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ Ցանկալի հմտություններ՝ • Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմաթիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում • Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա • ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն • ՀԾ և 1C ծրագրերի իմացություն • Microsoft Office, e-invoicing ծրագրերի իմացություն • Վերլուծական մտածողություն և հետևողականություն Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (Subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի

Համո. Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր գրանցված աշխատողը չի աշխատել

Ժենյա․ Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ եթե նոր աշխատող եմ գրանցել, ու այս արտակարգ դրությունը առաջացավ, աշխատակիցս 1 ժամ չի աշխատել, ես ինչպե՞ս վարվեմ, չգիտեմ՝ երբ կվերջանա այս վիճակը, ու նրանք առաջին ամիսն է, որ պետք է աշխատեին, գրանցել եմ կոնկրետ ժամանակահատվածով, բայց թույլ չի տալիս, որ հիմա ժամանակահատվածը փոխեմ, իսկ ծրագրով նախատեսված էր՝ աշխատանքն անի, նոր վճարվի, ինչպե՞ս վարվեմ։