Tag: աշխատանք

Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil Հասցե՝ Ֆուչիկի 27/41 Հեռախոս՝ +37441110888 Էլ․ փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ 1С օպերատոր /8.3/ Աշխատանքի նկարագրություն՝ «Ստանդարդ Օիլ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր 1C օպերատորի: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել 1C օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու։ Պարտականություններ՝ • 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում • Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում • Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում Որակավորումներ և hմտություններ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում) • 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel) • e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է • Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ • Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում • Մինչև 35 տ. Այլ նշումներ՝ Ինչպես դիմել՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել

Mane. Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց. իմ ծանոթներից մեկը ՍՊԸ է ունեցել 2018թ-ին սնանկ են ճանաչվել, բայց մինչև հիմա ծանոթիս ամուսինը գրանցված աշխատող է այդ ՍՊԸ-ում: Ուզում եմ այնպես անել, որ դուրս գա այդ կարգավիճակից: Կասեք ինչպե՞ս անել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ

Վահան․ Բարև Ձեզ։ 4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։
Գտնել աշխատանք

#գործկա Հաշվապահական Ընկերությունում

Ընկերություն՝ Հաշվապահական Ընկերություն Հասցե՝ Երևան, Արաբկիր վարչ. շրջան Հեռախոս՝ +37477580618 Էլ․ փոստ՝ naraa.hovhannisyan շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների: Պահանջներ՝ • Բարձրագույն մասնագիտական կրթություն • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն • Համակարգչային գիտելիքներ • ՀԾ ծրագրի իմացություն՝ պարտադիր է • Ճկուն մտածելակերպ, խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն • Աշխատանքային փորձ որպես հաշվապահ՝ նվազագույնը 3 տարի Աշխատավարձ՝ Ըստ պարտականությունների Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-18:00, շաբաթ՝ 10:00- 15:00, հանգստյան օր՝ կիրակի: Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները naraa.hovhannisyan շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Ռեստորանին հարկավոր է iiko ծրագրի իմացությամբ հաշվապահ-օպերատոր: Աշխատանքային փորձը պարտադիր է: Դիմելու ընթացակարգը՝ բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րքան գումար կվճարվի հարկադիր պարապուրդի համար

Մարիամ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում։ Մինչև 17.01.2019թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում, որից հետո հիմնարկը լուծարվել է։ Փետրվարի 3-ից անցել եմ գրանցված այլ աշխատանքի, սակայն համավարակի պատճառով այս պահին հարկադիր պարապուրդի մեջ եմ գտնվում և չեմ վարձատրվում։ Որքան գումար եմ ստանալու, եթե պայմանագրով գրված է 92 000դր։ Նախապես շնորհակալություն:
Գտնել աշխատանք

#գործկա Ֆեըրիլենդ Գրուպ ընկերությունում

Ընկերություն՝ Ֆեըրիլենդ Գրուպ Էլ․ փոստ՝ hr շնիկ fairyland.am Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ-հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության ծախսերի հաշվառում, Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը, Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում, Դրամարկղային գործարքների վերահսկում, Բանկային փոխանցումների իրականացում, Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում, Պարտքերի վերահսկում,ստուգում,ճշգրտում, Ֆինանսական վերլուծությունների իրականացում Պահանջվող որակավորում՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում, Համակարգչային ծրագրերի իմացություն (ՀԾ , MS Excel ,1C) Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում, Ռուսերեն լեզվի իմացություն, Շփման լավ հմտություններ, Վերլուծական մտածողությամբ անձնավորություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ եմ հիփոթեկային վարկ վերցնել եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ

Կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր գործատուի հետ։ Գիտեմ, որ հարկային բեռը նույն է (23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց․վճար) ինչպես աշխատանքային պայմանագրի դեպքում, բայց գործատուն ասեց, որ եթե որոշեմ հիփոթեկային վարկ վերցնել, կփոխարինի քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագրով (ինչպես հասկանում եմ, որպեսզի հարկի չափը ավելանա, ու ես կարողանամ եկամտային հարկից վարկի տոկոսների վճարման օրենքից օգտվել)։ Եթե եկամտային հարկը նույն է երկու պայմանագրերի դեպքում, ապա ինչու՞ ինձ դա ասեցին։ Մինչև վերը նշված դեպքը ես երկու պայմանագրերի միջև տարբերություն չէի տեսնում։ Կբացատրե՞ք՝ արդյոք իսկապես աշխատանքային պայմանագիրը ունի առավելություններ կենսաթոշակի կուտակման, հիփոթեկային վարկ վերցնելու և այլ նմանատիպ գործողությունների ժամանակ։ Շնորհակալություն
Գտնել աշխատանք

#գործկա Ջիվան Ռեստորանս ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ջիվան Ռեստորանս ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան փողոց 2 Հեռախոս՝ +37499216240 Էլ․ փոստ՝ narinezakarian շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ռեստորանային և ապրանքների ներմուծման ոլորտում լուրջ մասնագիտացած հաշվապահ է անհրաժեշտ, որպես հիմնական աշխատող:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսկավովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Պահանջները՝ Հարկային օրենսդրության լավ իմացություն, առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Համակարգչային գիտելիքները՝ MS Office, ՀԾ։ Աշխատանքային ժամերը՝ 09։30-18։30։ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։ Աշխատավարձ՝ Հարցազրույցի արդյունքից ելնելով։
Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil Հասցե՝ Ֆուչիկի 27/41 Հեռախոս՝ +37441110888 Էլ․ փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-oպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ «Ստանդարդ Օիլ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվետար-օպերատորի: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել հաշվետար-օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու։ Պարտականություններ՝ • 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում • Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում • Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում Որակավորումներ և hմտություններ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում) • 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel) • e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է • Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ • Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում • Մինչև 35 տ. Այլ նշումներ՝ Ինչպես դիմել՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով:
Գտնել աշխատանք

#գործկա ԹՄՀ ընկերությունում

Ընկերություն՝ ԹՄՀ Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ և հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 կամ ՀԾ-Վաճառքների կառավարում ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Դոկտեխնիկ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Դոկտեխնիկ ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Խորենացի 26 Հեռախոս՝ 091 000 928 Էլ․ փոստ՝ doktechnik19 շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար - գործավարուհի Աշխատանքի նկարագրություն՝ ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է հաշվետար - գործավարուհի նախնական նվազագույն աշխատավարձով՝ հետագայում բարձրանալու պայմանով (կախված կատարած աշխատանքից): Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Աշխատաժամերը՝ 10:00 - 18:00: Հավելյալ տեղեկությունների համար զանգահաել 091 000 928:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է հաշվապահ

Բարև ձեզ: Գրանցել եմ ՍՊԸ։ Ցանկանում եմ ԱՄՆ-ից ներմուծել ապրանքներ և վաճառել Հայաստանում։ Երևի կաշխատեմ ԱԱՀ դաշտում, որ կարողանամ հաշվանցել ներմուծման ԱԱՀ-ն։ Ինձ հարկավոր է հաշվապահ, ով կկարողանա հաշվետվությունները ճիշտ կազմել։ Կանխավ շնորհակալ եմ։
Գտնել աշխատանք

#գործկա Շինարարական ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ Հասցե՝ Ջրվեժ, Արցախի փող. Հեռախոս՝ 099200283 Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար/1C օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվետար/օպերատոր 1C ծրագրի իմացությամբ: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել հաշվետար/1C օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու: Ընկերությունում ստորև նշված տարածքների գրասենյակներում առկա են հաշվետար/1C օպերատորի երկու թափուր հաստիք. Հասցե 1՝ ք. Երևան, Ջրվեժ, Պաշտպանության նախարարության մոտ Հասցե 2՝ ք. Երևան, Էրեբունի, Արցախի փող. Աշխատանքային պարտականություններ՝ - 1C ծրագրի վարում (ապրանքների մուտքագրում, դուրսգրում) - Պատվիրված ապրանքների համակարգչային ծրագրերի միջոցով դուրսգրում - Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում Պահանջվող որակավորում՝ - Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում) - 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն - Աշխատանքային փորձ - Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel) - e-Invoicing ծրագրի իմացություն - Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ - Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00, վեցօրյա աշխատանքային գրաֆիկով Աշխատավարձ՝ 170 000 - 220 000 ՀՀ դրամ
Գտնել աշխատանք

#գործկա Շինարարական ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ Հասցե՝ Ջրվեժ և Արցախի փող. Հեռախոս՝ +37499200283 Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (Գլխավոր հաշվապահի տեղակալ) Աշխատանքային պարտականություններ՝ - Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները - Իրականացնել հումք նյութերի հաշվառում - Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում - Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները, աշխատավարձերի հաշվառում - Բանկերի և դրամարկղի վարում - Վաճառքների և ձեռքբերումների ձևակերպում - Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները - Գնորդների և մատակարարների հետ փոխհաշվարկների վարում - Սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ - Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի այլ հանձնարարություններ Պահանջվող որակավորում՝ - Բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն - Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ - 1C 8.3 ծրագրի իմացություն - e-Invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում - MS Office (Word, Excel) ծրագրերի իմացություն - Հաշվապահական հաշվառման ստանդարտների լավ տիրապետում - Հարկային օրենսդրության իմացություն Աշխատանքային փորձը շինարարական ընկերություններում կդիտվի որպես առավելություն: Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Այլ պահանջներ՝ - Ճշտապահություն - Ինքնակազմակերպվածություն - Տրամաբանելու և արագ կողմնորոշվելու ունակություն - Թիմային աշխատանք Աշխատավարձ՝ Մրցակցային