Tag: անվտանգության կանոններ

Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
  • Տեղեկանք եկամուտների մասին
  • Գործուղման վկայական
  • Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
  • Անձնական թերթիկ
  • Պաշտոնի անձնագիր
  • Արձակուրդների գրաֆիկ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Նաիրա. Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների անձնական քարտեր

Մարի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք ՀՀ օրենքով պահանջվում է աշխատողների համար վարել անձնական քարտեր և ՄԱՏՅԱՆ (աշխատատեղում աշխատողի անվտանգության տեխնիկայի արտադրական հրահանգման հաշվառման), թե՞ սա պարտադիր չէ: Խնդրում եմ, եթե տեղյակ եք, ապա գրեք, շատ շտապ է: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ

Կարինե. Հարգելի հաշվապահներ, բոլորդ էլ լավ գիտեք, որ մեզանից շատերը կազմակերպությունում բացի հաշվապահի աշխատանքից կատարում են նաև շատ այլ պատականություններ, խնդրում եմ օգնեք ինձ, եթե կարող եք: Ինձ անհրաժեշտ է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոններ, օրինակ, որից ես կարող եմ օգտվել և կազմել նշված կանոները մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ

Կարեն. Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ (техника безопасности): Արդյո՞ք կա օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշոտ. Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց. ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է: Հարգանքներով
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների անվտանգության վերաբերյալ

Տաթևիկ. Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել: իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն Աստղիկ Ավետիսյան. Հարգելի կոլեգաներ, Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց: Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2. "Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:" Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից... ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք... Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անվտանգության կանոնների վերաբերյալ

Ալֆա Կասիոպեա. Հարգելի Accountant.am, նախ ասեմ, որ շատ հետաքրքիր հարցեր են քննարկվում, և միշտ հետևում եմ նորություններին: Իսկ հիմա հարցս: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ: Աշխատանքային օրենսգրքում նշված է, որ աշխատողին մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնել աշխատանքի անվտանգության կանոններին: Գիտեմ նաև, որ կան անվտանգության մատյաններ: Սակայն ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել, թե անվտանգության ինչ կանոններ կան, ինչ ստանդարտներ կամ ներկայումս գործող, սակայն վաղուց մոռացված ГОСТ-եր: Միգուցե ես լավ չեմ փնտրել, անչափ շնորհակալ կլինեի հուշման համար: