Tag: անհատական

Փոխանցում ԱՁ հաշվեհամարին

Տիգրան.

Աշխատանքի առաջարկ եմ ստացել ՌԴ-ից։ Ցանկանում եմ ԱՁ բացել, բայց փոխանցումը ՌԴ-ից իմ ԱՁ հաշվեհամարին խնդիր է։ Գործը ՏՏ ոլորտում է։ Ո՞վ փորձ ունի, կարո՞ղ եմ արդյոք քարտիս (անհատական) փոխանցված գումարը ներկայացնել հաշվետության մեջ։ Շնորհակալություն։

Անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնեք: Ես ուզում եմ իմանալ անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը, նախապես շնորհակալություն:

Տնօրենի պայմանագրի ձև

Սրբուհի.

Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք` ԱՁ տնօրենի համար սոցապ հայտ տանելու համար պայմանագիր և հրաման պե՞տք է կազմեմ: Եթե այո, ինձ ԱՁ տնօրենի պայմանագրի ձև կուղարկեք Srbuhy շնիկ mail.ru

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել “ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված “որոշակի (բայց ոչ անհատական)” արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները:
Կանխավ շնորհակալություն

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Ella.

Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ: