Արուս.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:
Վերջին մեկնաբանություններ