Tag: անկանխիկ

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կտրոնի վրա ՀՎՀՀ նշված չէ

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, 1.Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ի (փայտե իրերի արտադրություն) գործունեության հասցեն մարզում է, սակայն վաճառները իրականացվում է ամբողջ Հայաստանի տարածքում: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է կազմակերպվի աշխատակիցների (2 աշխատակից) աշխատավարձերի վճարումը ըստ օրենքի նոր փոփոխության: Կարո՞ղ ենք վճարումները կազմակերպել կանխիկ եղանակով, եթե գումարը չի գերազանցում 300.000 դր-ը: 2. Եթե նույն ՍՊԸ-ն իր գործունեության իրականացման համար ձեռք է բերել նյութեր, սարքավորումներ և համակարգիչ, բայց ոչ բոլոր ՀԴՄ-ների վրա է արտացոլված ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ն, ապա կարո՞ղ ենք այդ ՀԴՄ-ներով արտացոլել ծախսերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

POS տերմինալի հետ կապված

Գոհար. ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները (բացառությամբ կրպակների) պետք է ապահովեն վճարային քարտերի (POS տերմինալների) կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում... Այս օրենքը գործելու՞ է շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութի վրա, և ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եվ եթե ԱՁ-ն գործում է շրջհարկով և ունի 1 գրանցված աշխատող, մինչև հուլիսի 1-ը պետք է վճարի անկանխի՞կ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

POS տերմինալով գործարքներ

Արտակ Աբազյան․ Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ կազմակերպությունը կիրառում է նոր սերնդի ՀԴՄ և այդ մեքենայի վրա ակտիվացրել է ՊՈՍ տերմինալ՝ ծառայությունը բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար։ Արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն, արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների մասով պետք է կազմվի դրամարկղի մուտքի օրդեր ընդհանուր կանխիկ և անկանխիկ գործարքների մասով և մուտքագրվի դրամարկղ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Հայկ․ Բարև Ձեզ։ Հարցս կանխիկի սահմանափակումներին է վերաբերում։ Կազմակերպությունը "Լվա ինքդ" ավտոլցացման կետից հասույթ է ստանում և 5 օրվա կտրվածքով մուտք է անում դրամարկղ։ Հուլիսի 1-ից հետո ինչպե՞ս պետք է վարվել։ Արդյո՞ք պարտադիր է բանկի հաշվին մուտք անել դրամարկղի գումարը, ախր այդպես հարմար չի լինի այդքան հաճախ բանկ գնալ, ծախսեր կատարել և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օնլայն վաճառք իրականացնելու համար

Աննա․ Բարև ձեզ։ Զբաղվում եմ նոթատետրերի արտադրությամբ։ Ցանկանում եմ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԴՄ սարք պարտադի՞ր է ձեռք բերել և ի՞նչ հարկեր պետք է վճարել (վճարումը կատարվելու է միայն անկանխիկ եղանակով)։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով

Անի․ Բարև Ձեզ։ Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանապակում ՀԿ համար

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությանը արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե կանխիկով չի աշխատելու, և եթե հնարավոր է՝ ո՞ր դասակարգիչն է կիրառվում սույն գործունեության համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք դրամարկղային գիրքը անհրաժեշտ է

Լանա․ Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք, եթե ՍՊԸ-ն կանխիկ գործարքներ չի իրականացնում՝ աշխատավարձի, առհաշիվ գումարների տրամադրումը կատարվում է անկանխիկ եղանակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի անկանխիկ վճարումներ

Թամարա․ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ աշխատավարձի անկանխիկ վճարումները 2022թ․ հունվարի 1-ի՞ց, թե՞ հուլիսի 1-ից պետք է կիրառվեն։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Նարեկ․ Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխիկ գործարքների սահմանափակումների վերաբերյալ օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ մանրամասներին։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան շրջանառություն

Վարդան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում

Ալինա. Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։ Շնորակալություն