Tag: ազատված

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անցում ընդհանուր հարկման դաշտ

Մելինե․

Բարև ձեզ։ Շրջհարկի դաշտից անցել ենք ԱԱՀ հոկտեմբերի 6-ից, հիմա հոկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ ներկայացնելիս արդյո՞ք պետք է համամասնություն կիրառվի հարկման բազայի, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի համար (վերցվի 15 օրվանը)։ Եթե ունեցել ենք ընդամենը 3 հաշիվ վավերագիր դուրս գրած (երբ կարծել ենք, որ շրջհարկով ենք աշխատում ), ու 3 ի դիմացի կողմն էլ ազատված են ԱԱՀ-ից, կարի՞ք կա հաշիվները չեղյալ համարելու և ԱԱՀ-ով նոր հաշիվ գրելու։ Եվ վերջին հարցս՝ այդ ազատված գործարքների մասով գումարը ավտոմատ լրացվում է հաշվարկի մեջ 13Ա-ում, հիմա ես 9Ա-ն այդքանով պակաս պե՞տք է լրացնեմ, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԲՈՒՀ-ը վերապատրաստում է ուսուցիչներին

Գրիգոր․

ԲՈՒՀ-ը կատարում է ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներ: Ազատվա՞ծ է արդյոք ԱԱՀ-ից, այսինքն ՀՕ 64 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ազատվու՞մ է ԱԱՀ-ից, նշեմ, որ կանոնադրության մեջ նշված է՝ Բուհը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝ 1) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում: Եթե այո՝ խնդրում եմ հղում լինելու դեպքում, նշեք: Շնորհակալություն:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ից ազատված գործարք

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը, որն աշխատում է շրջհարկով, ցանկանում է ներմուծել ավտոբուս՝ 23 նստատեղ ունեցող՝ Վրաստանից։ Կասեք՝ ԱԱՀ -ից ազատվա՞ծ է։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Գրիգոր. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել, որը համաձայն ՀՕ 64 հոդվածի ազատված է ԱԱՀ-ից: Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրում (հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր...)։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր

Անահիտ․ Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը բժշկական կենտրոնին հաշվարկային հաշիվ է դուրս գրել մի քանի անգամ նախորդ տարվանից, բայց այդ բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր, ի՞նչ կարելի է անել, եթե մինչ այժմ էլ հարկայինից ծանուցում չի ստացվել, չեղյալ անել, նորից գրել չենք կարող։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանում ԵԱՏՄ

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունն ազատված է ԱԱՀ-ից

Շուշանիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանքներ է մատուցում մի ընկերության, որը ԱԱՀ-ից ազատված է, դուրս ենք գրում հաշվարկային փաստաթուղթ առաց ԱԱՀ: Ինչպիսի՞ տեղեկենք պետք է ներկայացնի դիմացի կողմը այդ արտոնեությունից օգտվելու պարագայում: Էկոնոմիկայի նախարաության տեղեկանքը բավարա՞ր է։ Կնախավ շնորհակալություն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ հաշվետվությունը չի հաստատվել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ և ակցիզային հարկի հաշվետվություն

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կնշեք շրջ. հարկով աշխատող բենզալցակայանը պարտադիր պե՞տք է տա ակցիզային հարկի հաշվետվություն և արդյո՞ք հնարավոր է ազատված լինի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործարքից առաջացած ԱԱՀ

Սերգեյ․ Բարև ձեզ։ Գյուղ մթերքներ արտադրող կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, բայց ազատված է իր սեփական արտադրանքի համար ԱԱՀ վճարելուց, ցանկանում է գնել սերմացու և վաճառել բարեգործական կազմակերպությանը: Նշված գործարքից ԱԱՀ առաջանու՞մ է։ Եթե ոչ, ապա հարկային օրենսգքրի ո՞ր հոդվածով է ազատվում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ազատված է ԱԱՀ և շահութահարկից

Արամ․ Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղատնտնեսական արտադրանքի արտադրությամբ: Ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Հարց․ 1․ Ինչպե՞ս պետք է հաշվարկել Ա/Ձ-ի տարեկան սոց․ վճարը։ 2․ Արդյո՞ք առանց փաստաթուղթ հումքի ձեռքբերման համար պարտավոր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ապարատով սուրճի վաճառք

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց․ Ա/Ձ-ի գործունեությունը՝ ապարատով սուրճի վաճառք է, պետական տուրքով, որը ԱԱՀ-ից ազատված է համարվում և յուր. ամիս 260 ձևն ենք ուղարկում։ ԱԱՀ ազատված գործարք տողում շրջանառության թիվն ենք նշում, ես ուզում եմ հասկանամ՝ 240 ձևը լրացնելիս 104 տողոևմ 18 տոկոս պետք է ցույց տա՞մ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայության արտահանում

Վարդուհի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում. ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունը ծառայություն պետք է մատուցի ՌԴ, այս դեպքում արդյո՞ք ԱԱՀ-ով հարկվում է գործարքները, թե՞ ոչ։ Եթե կարելի է՝ օրենքի հղումով հուշեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանման հայտարարագիր

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Բժշկական ջերմաչափերը ԱԱՀ-ից ազատվա՞ծ են, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը կարո՞ղ է հաշվարկային հաշիվ դուրս գրել այդ ապրանքներով։ Կանխավ շնորհակալ եմ: