Tag: Wildberries

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Wildberries գործունեության վերաբերյալ

Անի․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել Wildberries-ում վաճառողի հաշվառման հարցերում։ ԱՁ–ն դեռ չի բացվել, պլանավորում է իրականացնել օնլայն վաճառք Wildberries–ում։

1) Այս դեպքում վաճառողը ԱԱՀ, թե՞ շրջհարկի հայտ պիտի տա (կարո՞ղ եք օրենսգրքից հղում տալ):

2) Ամեն վաճառքից հետո e-invoicing-ով մատակարարի անունից պիտի՞ հաշիվ գրենք ֆիզ անձի անունով

3) Եթե վաճառքները (օնլայն գնորդները) նաև ՌԴ–ում են լիելու, ապա դա դիտարկվելու՞ է որպես արտահանում

4) Իսկ ինչու՞ պետք է հաշիվ գրենք Wildberries–ին (ինչպես նշված էր բազմաթիվ մեկանաբանությունում)։

5) Wildberries-ից առանձին թղթային հաշիվներ ստանալու դեպքում պե՞տք է գրվի ինքնահաշիվներ

Այս հարցում փորձառու ընկերներ Խնդրում եմ օգնեք։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կրկնակի հարկում է

Մելանյա․

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իրականացնում է օնլայն վաճառք մարքեթփլեյսում: Վաճառքի դեպքում գործակալի կողմից պրինցիպալի (այս դեպքում իմ ԱՁ-ն) անունից ապրանք ձեռք բերող անձին դուրս է գրվում հաշիվ վավերագիր: Միաժամանակ ես ապրանքը ձեռք եմ բերում այլ կազմակերպությունից (փաստացի իրականացնում եմ վերավաճառք), որը նույնպես իմ անունից հաշիվ վավերագիր է ուղարկում: Ստացվում է, որ մի ապրանքի վաճառքի դեպքում 2 հաշիվ վավերագիր են ուղարկում, մեկը մարքեթփլեյսը, մեկը այն վաճառողը , որից ես ապրանքը ձեռք եմ բերում: Արդյո՞ք ես այս դեպքում կրկնակի չեմ հարկվում, և երբ շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը լրացնեմ, ինչպե՞ս պետք է վարվեմ։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ունենալ ՀԴՄ

Բելլա. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել օնլայն վաճառքներով Վայլդբերրիզում։ Դրա համար ցանկանում եմ գրանցվել որպես ՍՊԸ և գիտեմ, որ պետք է աշխատեմ շրջհարկով։ Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ես ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Հաճախորդները լինելու են ոչ ՀՀ քաղաքացիներ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վայլդբերրիզի կետ բացելու համար

Կարինե․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ Ա/Ձ գրանցվել վայլդբերրիզում Հայաստանում հագուստի վերավաճառքով զբաղվելու համար։ Նախատեսվում է 100 000-200 000 դրամ եկամուտ՝ ամսական։ Այդ դեպքում՝ ինչպիսի՞ հարկեր է պետք վճարել։ Նախապես շնորհակալ եմ։