
Կանխիկ կտրոն անկանխիկի փոխարեն
Տաթևիկ․
Հարգելի գործընկերներ, POS-ով վաճառքի համար սխալմամբ տպվել է ՀԴՄ կանխիկ կտրոն, անկանխիկի փոխարեն։ Առնչվե՞լ եք նման խնդրի հետ, և ինչպե՞ս կարող ենք ուղղել։ ՀԴՄ-ն ապաակտիվացված է։

POS տերմինալի ակտիվացում
Անի․
Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը բանկ է դիմել POS տերմինալ ակտիվացնելու համար, բանկում չեն կարողանում հայտ ուղարկել՝ պարզաբանելով, որ ԱՄԵՐԻԱ բանկով կարող է բացվել պոսը: 274 հաշվետվության ձևով նույպես Ամերիաբանկով է թողնում ակտիվացնել պոսը: Որևէ տարբերակով հնարավո՞ր է բանկը փոփոխել: Նշեմ նաև, որ երբևէ POS - ի ակտիվացման դիմում որևէ բանկով չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար
Մարիամ․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ POS terminal ունենալու համար պարտադի՞ր է 274 ձևը լրացնելը, թե՞ միայն բանկում դիմում գրել ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար։ Եվ ո՞ր բանկից խորհուրդ կտաք օգտվել POS-ի համար։ Նոր սերնդի ՀԴՄ է։

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։

POS տերմինալի տվյալներ
Գոհար․
Հարգելի մասնագետներ, հնարավո՞ր է POS տերմինալով գործարքները ճիշտ արվեն, բայց TAXSERVICE-ն սխալ ցույց տա տվյալները:

Հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվություն
Նունե․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ունի փոքր խանութ, որտեղ միայն POS տերմինալ կա, և չի վաճառում ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ, հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվությունը ինչպե՞ս փոխանցի ՊԵԿ։

Փաստաբանական ծառայությունների մատուցում
Արթուր․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է փաստաբանական ծառայությունների մատուցմամբ։
1. Արդյո՞ք կարող ենք աշխատել միկրոյով
2. Արդյո՞ք POS տերմինալը պարտադիր է, եթե մենք այդ գործունեությունը իրականացնում ենք պայմանագրերով, այսինքն՝ պայմանագիր կնքում ենք, ու կատարվում է փոխանցում անմիջապես

Պարտադի՞ր է POS տերմինալի ձեռք բերումը
Վահե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ուզում եմ բացել ԱՁ էլեկտրոնիկայի օնլայն վաճառքներ իրականացնելու համար։ Ընկերս ունի ՍՊԸ, որը օնլայն հարթակ է տրամադրում ավտոմատացված վաճառքների համար։ Իր կայքում կա POS տերմինալ, որով պետք է կատարվի վաճառքը։ Եթե իմ բիզնեսը միայն օնլայն հարթակում է, և ես ոչ մի տեսակ POS տերմինալ չունեմ, արդյո՞ք կարող եմ գործարկել բիզնեսը, թե՞ պարտադիր է POS-ի ձեռք բերումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Վճարումը կատարվել է քարտով
Սյուզաննա․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հասկանալ՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ ոչ։ Ֆիզ․ անձին տրամադրել ենք ՀԴՄ կտրոն (ոչ անկանխիկ), իսկ նա վճարումը կատարել է քարտով, և ոչ թե առձեռն։ Արդյո՞ք կարող ենք վճարումն ընդունել՝ հիմք ընդունելով նրան տրամադրված կտրոնը, թե՞ սխալ կլինի։

ՀԴՄ և POS տերմինալ ունենալը պարտադի՞ր է
Շուշանիկ․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով գրանցված ԱՁ-ն աշխատում է օնլայն, մատուցում է միայն էլեկտրոնային ծառայություն և կանխիկ վճարումներ առհասարակ չի նախատեսում (նախատեցվում է միայն փոխանցում հաշվեհամարին), ապա ՀԴՄ և POS տերմինալ ունենալը պարտադի՞ր է։ Շնորհակալություն։

POS տերմինալի ծրագրի փոխարինում
Նելլի․
Բարև Ձեզ։ Այսպիսի խնդիր ունեմ․ ձեռք եմ բերել POS տերմինալ, որի մոդելը Հայաստանում չեն սպասարկում։ Հնարավորություն կա՞ ծրագիրը փոխելու, որպեսզի այստեղ կարողանամ օգտագործել։

Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով
Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։
Վերջին մեկնաբանություններ