Tag: IFRS

.Նորություններ

ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

pwc PwC-ի ակադեմիան հրավիրում է մասնակցելու 2015թ. հունիսին Երևանում անցկացվելիք ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթացին:
.Նորություններ

Հաշվապահություն սկսնակների համար

pwc PricewaterhouseCoopers ըկերության հայաստանյան ակադեմիան կազմակերպում է դասընթացներ սկսնակ հաշվապահների համար: "Հաշվապահություն սկսնակների համար" դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության ոլորտում: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահական հաշվառման, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին: Դասընթացները կսկսեն ս/թ մարտի 30-ին: Գրանցվեք մինչև 2015 թ. մարտի 1-ը և ստացեք 10% զեղչ: Դասընթացներին գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը: Մարնրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 59-21-59 կամ 59-21-61:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս. Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:
.ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը

Նունե. Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներ

Tatevik. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ խնդրում. որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման նոր ստանդարտները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀՄՍ 39

Նունե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Անուշիկ. Ցանկանում եմ ծանոթանալ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին: Եվ խնդրում եմ, ցանկանում եմ ունենալ նյութեր: Կարո՞ղ եք ուղարկել: