Tag: COVID-19

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեքենաների և տարածքի ախտահանում

Վարդան․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա՞ անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Հայկ. Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ հիմա աշխատողին աշխատանքի ընդունելիս գործատուն այլևս պարտավոր չէ՞ պահանջել քովիդի պատվաստման սերտիֆիկատը կամ բացասական թեստի թուղթը: Կխնդրեմ օրենքի հղում անել: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՔՈՎԻԴ-ի համար տրված անաշխատունակության թերթիկ

Հասմիկ. Բարև Ձեզ: Ես հարց ունեմ անաշխատունակության թերթիկի հետ կապված: Լսել եմ, որ այս տարվանից քովիդով պայմանավորված անաշխատունակության թերթիկի դեպքում վճարման կարգը այլ է: Կա՞ էդպիսի մոտեցում, եթե այո, ինչպե՞ս է: Շնորհակալ եմ նախօրոք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Լուսինե. Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ տուգանք է սահմանված

Լաուրա․ Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը գործատուին չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատը, այս դեպքում հիմնարկին տուգանք սահմանվու՞մ է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՊՇՌ թեստի գրանցամատյան

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է քովիդի ՊՇՌ թեստի գրանցամատյանին: Եթե 30.09.2021թ. աշխատողը թեստ է տվել, արդյունքը լրացրել եմ, ապա հաջորդ տեստը պետք է հանձնի հոկտեմբերի 14-ի՞ն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ կորոնավիրուսի դեպքում

Քրիստինե. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտադիր պատվաստում Ա/Ձ-ի համար

Գուրգեն. Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Անի. Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցների պատվաստում

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չգիտեմ արդյո՞ք հարցս այս հարթակում ճիշտ է գրել, թե՞ ոչ, պարզապես Առողջապահության նախարարության հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ուզում եմ իմանալ ֆիզարձակուրդում գտնվող աշխատողի համար նույնպես պարտադի՞ր է պատվաստվելը կամ տեստ հանձնելը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցների պարտադիր պատվաստում

Արմեն․ Հարգելի գործընկերներ, ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 1-ից աշխատակիցների պարտադիր պատվաստման հետ կապված։ Արդյո՞ք որոշումն ուժի մեջ է մտնելու, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու չպատվաստված աշխատակիցները կամ կազմակերպությունը։ Առհասարակ, ի՞նչ եք անելու այս հարցի հետ կապված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պատվաստումը պարտադիր է նաև Ա/Ձ-ների համար

Մարինե. Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, չգիտեմ որքան տեղին է հարցս։ Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը, քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Եվ ի՞նչ ընթացակարգով է իրենից ենթադրում։ Շնորհակալ եմ Նշեմ, որ ֆրիլանս եմ անում, և որևէ հաճախորդի հետ շփում չի ենթադրվում։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը հրաժարվում է պատվաստվել

Սոնա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քովիդի հետ կապված սահմանափակումներ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս գտնեմ ԱՆ-ի 20.08.2021թ.-ի հրամանը Քովիդի հետ կապված սահմանափակումների վերաբերյալ։ Եվ ինչպիսի՞ գործողություններ է պետք իրականացնել ոչ պետական կազմակերպությունում այդ հրամանով պայմանավորված: