Tag: CMR

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի արտահանման դեպքում

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք` շտապ է։ Ռուսաստան ապրանքի արտահանման транзит. декл. կազմվել է 27/10/21, дата выпуска 28/10/21, CMR 27/10/21, իսկ ինվոյսի վրա մաքսայինի կլոր փոքր կնիքը 28/10/21-ով է: Արտահանման հայտար. լրացման և գործարքի արժեքի հաշվարկման համար ո՞ր ամսաթիվը հիմք վերցնեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում ԵՏՄ-ից

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է: Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ "Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ.... և այլն ": Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որտեղի՞ց ձեռք բերել փաստաթղթերի ձևանմուշները

Վաչե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, մասնագետներ ջան, հուշեք՝ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հետևյալ փաստաթղթերի օրինակները: Խոսքը ՀՀ ներմուծում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մի քանիսի մասին է․ 1. Invoice 2. CMR 3. ANEX 3
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկման բազայի վերաբերյալ

Աննա. Բարև ձեզ: Արտահանման դեպքում հարկման բազան որոշվում է` Ապրանքի գինը + տրանսպորտային ծախսեր (ՀՀ սահմանից մինչև ք.Երևան), ուրիշ ծախսեր չե՞ն ներառվում, օրինակ` մաքսավճար, ՄՀ գնահատում, ՀՀ սահմանից մինչև Ռուսաստան: Եվս մեկ հարց` տրանզիտնի դեկլարացիան, CMR և Ինվոյսը կազմվել են 10/11/2016թ, իսկ ՀՀ սահմանը անցել է և մաքսայինի կողմից կնքված է 11/11/2016թ, ապա Արտահանման հարկային հայտարարագրում հարկման բազան ո՞ր ամսաթիվն է հիմք ընդունում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Աննա. Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ - ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման - ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք: 1) Ներմուծման դեպքում - ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ: 2) Արտահանման դեպքում - ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR...) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց - որտեղ 3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR...) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ: Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն: