
Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ
"Նյութեր" բաժնում ավելացվել են հետևյալ նյութերը.
- ՀՀՄՍ-ներ
- ՖՀՄՍ-ներ
- ՖՀՄՄԿ մեկնաբանություններ
- ՄՄԿ մեկնաբանություններ
- ՓՄԿ ՖՀՄՍ

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար
Արաքս.
Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:

Ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ
Arthur.
Ո՞վ ունի ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ: Նախընտրելի է, որ լուծումներն էլ լինեն: Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը
Նունե.
Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops:

IFRS-ի վերաբերյալ
Արտեմ.
Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք ինձ, որտեղի՞ց կարող եմ բեռնել կամ գտնել IFRS-ի և դրա կիրառմանը վերաբերող ուղեցույցի մասին ինֆորմացիա: Նախապես շնորհակալ եմ:

Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներ
Tatevik.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ խնդրում. որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման նոր ստանդարտները:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ
Gohar.
Խնդրում եմ ուղարկել միջազգային ստանդարտները նշված հասցեին.
gogazg2006 շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման ստանդարտներ
lusine.
Ասացեք խնդրեմ` որտեղից բեռնեմ հաշվապահական հաշվառման ստանդարտները:

Դրամական միջոցների հաշվառում
Inga.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք գտնել դրամական միջոցների հաշվառման համար անհրաժեշտ հաշվապահական ստանդարտները:

Ստանդարտ 39
Մերի.
Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղարկել հաշվապահական հաշվառման 39-րդ ստանդարտը: Նախօրոք շնորհակալություն: Էլ. փոստ- marykhachatrian շնիկ mail.ru:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :

ՀՀՄՍ 39
Նունե.
Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ
Անուշիկ.
Ցանկանում եմ ծանոթանալ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին: Եվ խնդրում եմ, ցանկանում եմ ունենալ նյութեր: Կարո՞ղ եք ուղարկել:

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ
Արթուր.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:

Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտներ
Անի.
Բարև Ձեզ: Ինձ կարող եք ասել, թե որ կայքից կարող եմ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտները (ՀՀՀՀՍ) ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ