Tag: ֆիսկալ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆիսկալ հասույթի և հասույթի տարբերությունը

Հ.Դավթյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել՝ ֆիսկալ հասույթի և հասույթի տարբերությունը։ Դա նշված է օրինակ այստեղ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 9-րդ կետի 6) և 7) պարբերություններում։ Ստորև՝ 6) «հասույթի» բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ընդհանուր հասույթի գումարն ու հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: 7) «ֆիսկալ հասույթի» բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական տույժ

Անի. Բարև Ձեզ: Հարկատուն չի ներկայացրել ֆիսկալի 60 համարը, որը 0 է: Մեկ ամիս է ու դեռ ծանուցում չկա, հնարավո՞ր է որ չգա ֆիսկալներին վարչական:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ

Elen. Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ: Մեզ ասեցին, որ այսուհետև այլևս օրեկան ֆիսկալ հաշվետվություն պետք չէ հանել: Այդ դեպքում ես ինչի՞ հիման վրա պետք է դրամարկղից ելք անեմ: Իսկ ՀԴՄ-ի հետ կապված հարկային որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ ենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր Տարին: Աշխատում ենք շրջանառության հարկով, ունենք կոշիկի արտադրամաս և մանրածախ խանութ տարբեր հասցեներում, հաշիվ-ապրանքագրով կամ բեռնագրով ապրանքը հասցվում է խանութ: Հարցս վերաբերվում է հարկմանը, շրջանառության հարկի հաշվետվության մեջ խանութ տեղափոխված ապրանքի ամբո՞ղջ խմբաքանակից է հարկվում, թե՞ ֆիսկալի հանրագումարից, քանի որ հնարավոր է 1 եռամսյակում հարկվի 100 զույգի համար, հաջորդ եռամսյակում ապրանք չբերվի, սակայն ՀԴՄ ֆիսկալով ցույց տրվի վաճառք և անհամապատասխանություն առաջանա: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք այս գործընթացը, մեր արտադրանքը բացառապես վաճառվում է մեր խանութում, նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում

Արման. Բարև ձեզ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում, երկու տեղ ունի դրամարկղային ապարատ: Այդ դեպքում ես երկու օբյեկտներից ֆիսկալը գումարեմ և մեկ մուտքի օրդերով գրանցեմ դրամարկղային գրքի մեջ, թե՞ առանձին մ/0N1 և մ/օN75: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի մուտքագրում դրամարկղ

ԳՈՀԱՐ. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ տվյալների ներկայացում ՀՏ

Վանա. Հարգելի հաշվապահներ, մեզ բանավոր տեղեկացրել են, որ այս ամսվանից ՀԴՄ-ի տվյալները (շրջանառությունը) մենք ենք ներկայացնելու ՀՏ: Եթե որևէ մեկը գիտի, թե դա ինչ ձևով է արվելու, թող արձագանքի: Կանխավ շնորհակալություն: