Tag: օտարերկրյա

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը որպես միջնորդ

Գևորգ. Հարգելի Հաշվապահներ, Անձը 2020 թվականին հանդիսացել է միջնորդ։ Նա ֆիզիկական անձից (բնակվում է ՀՀ-ում) ստացել է 1,000,000 դրամ ՀՀ բանկային հաշվին, որից 100,000 դրամը վերցրել է որպես միջնորդավճար և 900,000 դրամին համարժեք արտարժույթը սեփական արտասահմանյան բանկային հաշվից փոխանցել է Ա/Ձ-ին (բնակվում է արտերկրում), որպեսզի վերջինս ֆիզիկական անձին մատակարարի ապրանքներ։ Մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները կատարում է ֆիզիկական անձը և ոչ թե միջնորդը։ Եթե միջնորդի համար առաջացել են հարկային պարտավորություններ, ապա այս հարկային տարում 2020 թ. պարտավորությունը կատարելու համար հարկերը և հաշվարկվող տուգանքը մոտավոր ինչքա՞ն են կազմելու, եթե անձը Ա/Ձ-ից ձեռքբերած ապրանքների վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր։ Շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցում օտարերկյա քաղաքացու կողմից

Հեղինե. ՀՀ-ում գրանցված ԱՁ-ին պետք է ծառայություն մատուցի Իտալիայի քաղաքացին (ֆիզ. անձ)։ Ի՞նչ պայմանագիր է կնքվում նրանց մեջ և ի՞նչ հարկ է առաջանում Ա/Ձ-ի մասով։ Ա/Ձ աշխատում է շրջհարկով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոսկերչական իրերի օնլայն վաճառք

Սեդա Հախվերդյան. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել ոսկերչական իրերի օնլայն առևտրով, որը կատարվելու է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրից կարող են պատվիրել և գումարը փոխանցելուց հետո ապրանքը կառաքվի համապատասխան վայր: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխարժեքի ամսաթիվ

Նարինե. Կազմակերպությունը ծրագրեր է գրում արտասահմանի գործընկերոջ համար /ծառայությունների մատուցում/ նախորդ ամսվա համար: Պետք է դուրս գրվի նաև հաշիվ մեր ինվոյսինգով: Կարող եք ասել՝ ո՞ր օրվա կուրսով պետք է այն դուրգրվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ: Տնօրենը օտարերկրացի է: Կազ-նը բացվել է 2021 թ. դեկտեմբերին: Տնօրենը արդեն ստացել է կացության կարգավիճակ /ապրիլին/: Ցանկանում եմ պարզել` 1. պե՞տք է ներկայացնելգրանցման հայտ։ 2. Ի՞նչ ամսաթվով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրել

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ՌԴ քաղաքացու կողմից ձեռնարկատիրական գործունեությանը, մասնաորապես՝ կացության քարտ, բանկայն հաշիվ բացելուն, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերման և արտահանմանը ԵՏՄ անդամ երկրներ։ Կխնդրեմ, եթե հնարավոր է, ասեք՝ ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրի և ո՞ր հարկատեսակն է հարմար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խորհրդատվական ծառայություն

Մարգարիտա․ Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիր

Ելենա. Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձն աշխատում է օտարերկրյա կազմակերպության հետ

Արսեն. Հարգելի հաշվապահներ, սկսել եմ աշխատել ամերիկյան ՏՏ կազմակերպության հետ, նրանք աշխատավարձը ուղարկում են դոլարային հաշվիս հայկական բանկում: Կցանկանայի ճշտել՝ 1. առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել: 2. ԱՁ բացելու դեպքում ի՞նչ հարկեր, ի՞նչ հերթականությամբ պետք է մուծեմ: Նշեմ, որ ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել և եկամտային հարկի վերադարձից օգտվել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ լեզուներ է դասավանդում

Լիզա․ Եթե ես բացել եմ Ա/Ձ, բայց դեռ հարկային չեմ ներկայացել, գործունեությունս` լեզուների դասավանդում, կարո՞ղ եմ միկրոյի տակ, որպես ինքնազբաղված գրանցվել։ Եվ պայմանագրով աշխատել արտերկրյա կազմակերպության հետ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բենափոխադրման միջնորդային գործունեություն

Էլլա․ Բարև Ձեզ։ Միջնորդ կազմակերպությունը ԱԱՀ վճարող պատվիատուից (ՀՀ ռեզիդենտ) բեռը վերցնում է, տալիս է բեռնափոխադրող ընկերությանը (Բուլղարիա) ՀՀ-ից Իտալիա բետնափոխադրման համար: Հարց՝ 1. Ինչպե՞ս պետք է հարկվի միջնորդ ընկերությունը: 2. Բուլղարական ընկերության կողմից ստացված ծառայության հաշիվը ինչպե՞ս պետք է ցույց տալ: 3. Բեռնափոխադրման ապահավոգրության համար ԱԱՀ-ով հաշի՞վ պետք է գրի պատվիարտուին։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարքեթինգային ծառայությունների մատուցում

Կարեն․ Ողջույն, մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։ Հարց 1 - արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։ Հարց 2 - Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հետ վերադարձ

Նադյա․ Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ԱՁ

Տաթև. Բարև Ձեզ: Եթե ուզում եմ ՏՏ ոլորտի ԱՁ գրանցվել և աշխատել արտերկրի ՏՏ կազմակերպությունների հետ (աշխատող չեմ ունենալու), ապա ի՞նչ հարկեր պետք է վճարեմ եւ յուրաքանչյուրը քանի տոկոսն են կազմում իմ եկամուտի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր կառաջանան

Նանե․ Ողջույն, Ես աշխատում եմ արտեկրում գրանցված IT կազմակերպությունում տանից։ Աշխատավարձը որ արտերկրից փոխանցվելու է իմ՝ ՀՀ բանկի անձնական հաշվին, ենթակա՞ է հարկման։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ռեզիդենտ կազմակերպությունը կարո՞ղ է ապրանքի մատակարարման հաշիվ դուրս գրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը e-invoicing-ով։ Թեժ գծից ասեցին՝ կարող ես, բայց ես ուզում եմ լսել ձեր կարծիքը և հիմնավորումը։ Կանխավ շնորհակալ եմ։