
Ծառայությունների արտահանում
Արթուր․
Բարև ձեզ։ Ես պետք է որպես իրավաբանական անձ պարբերաբար մատուցեմ ծառայություն (Վեբ կայքի պատրաստում, դիզայն, ծրագրավորում) օտարերկրյա կազմակերպություններին (Ղազախստան, Ռուսաստան), ծառայությունը պետք է մատուցվի պայմանագրի հիման վրա, որի դիմաց կստանամ փոխանցում, և պետք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր, իսկ տարեկան փոխանցումների քանակը չի գերացանցի 15 մլն։
Ցանկանում եմ գրանցել Ա/Ձ ։ Ասացեք խնդրեմ՝ հարկման ո՞ր եղանակով է պետք գրանցվել՝ ընդհանուր հարկման դաշտ, թե՞ շրջանառության հարկի դաշտ։ Ո՞ր տարբերակի դեպքում ի՞նչ հարկեր կգոյանան։ Պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ գտնել, և Կազմակերպությունը պահանջում է ռեզիդենտի քարտ, դա որտեղի՞ց պետք է վերցնել։
Նախապես շնորհակալություն։

Հաշվի դուրսգրում օտարերկրացու անունով
Լիլիթ․
Բարի օր, նախագծային ընկերությունը աշխատում է շրջհարկով, հաշիվ պետք է դուրս գրվի ԱՄՆ քաղաքացու անունով, ով լիազորի լիջոցով պատվիրել է ՀՀ-ում նախագիծ։ Կասե՞ք՝ որևէ կարևոր բան կա կապված օտարերկյա քաղաքացի լինելու փաստի հետ (լրացուցիչ հարկեր կամ այլ․․․), թե՞ սովորական հաշիվ դուրս գրվի ու նշվի լիազորի տվյալները: Շնորհակալ եմ։

ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ
Արմինե․
Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք պետք է գրել ինքնահաշիվ
Եթե ՀՀ ռեզիդենտը մարքեթինգային ծառայություն է ստացել Դուբայի ռեզիդենտ կազմակերպությունից, այս դեպքում նշված ծառայության համար ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ, և ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։

Վրաստանի ՀԴՄ կտրոնները արդյո՞ք ծախսը հիմնավորող փաստաթղթեր են
Վահագն․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:

Տենդերի մասնակցություն
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։

Ոչ ռեզիդենտի եկամուտների հայտարարագիր
Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ֆիզիկական անձանց հայտարարագիր ներկայացնելու՞ է արդյոք ՀՀ ոչ ռեզիդենտ քաղաքացին, ով 2023թ-ին 6 ամիս հեռավար աշխատել է ՀՀ-ում գրանցված ՍՊԸ-ի համար գրանտային ծրագրի շրջանակներում։ Նրա համար ուղարկվել է 165 ձևը 29․02․2024թ-ին։

Ծրագրի ձեռքբերում ոչ ռեզիդենտից
Անահիտ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
ՀՀ Ընկերությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերում համակարգչային ծրագիր 100$ արժողությամբ:
1. Ինքնահաշիվը կարո՞ղ եմ գրել մի քանի ամիս անց
2. ԱԱՀ հաշվետվությունում ո՞ր տողում է պետք ցույց տալ և ինչպե՞ս (ԱԱՀ ցույց տալի՞ս եմ, թե՞ ոչ, նվազեցվու՞մ է, թե՞ ոչ, և ո՞ր տողում)։

Վարձատուն գտնվում է արտերկրում
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը տարածքը տալիս է վարձակալությամբ ԱՁ-ին, բայց գտնվում է արտերկրում, ինչպե՞ս պետք է հայտարարագիր ներկայացնի։ Եվ եթե լիազորագրով է՝ օրինակ կտրամադրե՞ք։

ԱՁ-ն ՀՀ-ում չի բնակվում
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ- ն, որն աշխատում է ՏՏ ոլորտում, գրանցված է ՀՀ-ում և ծառայություն է մատուցում օտարյեկրյա կազմակերպության, ԱՁ-ն ՀՀ քաղաքացի չէ և ՀՀ-ում չի բնակվում, աշխատում է շրջանառության հարկով։ Հարց՝ նշված իրավիճակում կարո՞ղ է խնդիրներ ունենալ հարկման դաշտի ընտրության կամ այլ հարցերում։

Գործունեություն ՏՏ ոլորտում
Անի․
Ողջույն։ Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում ծառայություն տրամադրելու համար։ Ինչպիսի՞ն են հաջորդական քայլերը, և ի՞նչ հարկային ձևակերպում խորհուրդ կտաք կատարել հարկային արտոնություններից օգտվելու համար։

Տնօրենը օտարերկրացի է
Եվա․
Կասե՞ք՝ եթե կազմակերպության տնօրենը Վրաստանի քաղաքացի է, ինչպե՞ս պետք է գրանցել, և ի՞նչ հարկեր է վճարելու։

Օտարերկրացին որպես ՍՊԸ հիմնադիր
Երվանդ․
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք այլ երկրի քաղաքացին (-ները) Հայաստանում հիմնադրել ՍՊԸ, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում գրանցման համար: Կանխավ` շնորհակալ եմ:

Օտարեկրացին ծառայություն է մատուցել կազմակերպությանը
Սերգեյ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Հայկական ՍՊԸ-ն տեսահոլովակ է պատրաստում և պատվիրում է նկարչական ծառայություններ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ տեսահոլովակի համար օտարերկրյա (ոչ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրի) քաղաքացի հանդիսացող ֆիզю անձին, որը չունի ՀՀ կացություն:
1. Կարո՞ղ է հայկական ՍՊԸ-ն վճարել գումար օտարերկրյա քաղաքացուն: Եթե այո, ապա ո՞նց է հարկվում:
2. Եթե չի կարող, ապա ի՞նչ հնարավոր ձևեր կա էդ մարդուն կցել նախագծի աշխատանքներին: Նա պետք է ծառայություն մատուցի և ստանա վճար, սա աշխատավարձ չէ:
Կանխավ շնորհակալություն:

Նպաստի վճարում օտարերկրյա քաղաքացուն
Սոնա․
Բարև Ձեզ։ Կխնդրեմ օգնեք, հարցս հետևյալն է՝ օտարերկրյա քաղաքացին, ով ունի հատուկ անձնագիր, աշխատում է ՀՀ-ում, երեխայի նպաստ կարո՞ղ է ստանալ։ Երեխան ծնվել է ՀՀ-ում։
Վերջին մեկնաբանություններ