
ԱՀՔ քաղվածք
Արուս.
Բարև բոլորին: Շրջանառության հարկ վճարող եմ: Այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածքն եմ նայում, եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով վճարված գումարը երևում է ներքևում` միասնական հաշվում առկա գումարի տակ: Արդյո՞ք դա այդպես էլ պետք է լինի:

Վճարումներ տերմինալով
Լիաննա․
Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն իր հարկային վճարումները, հաշվարկային հաշվի համալրումները կատարել է տերմինալով, այս դեպքում չկա՞ չէ վճարման համձնարարագիր փաստաթուղթը, և որպես գործարքը հավաստող փաստաթուղթ տերմինալի տված կտրոնները կցվու՞մ են գործերին։ Ու եթե չեն պահպանվել այդ կտրոնները, կարելի՞ է բանկային հաշվի քաղվածքը կցել ելքի օրդերներին։
Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճարի պարտավորություն
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:

Եկամուտների մասին քաղվածք
Ռոզա.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ և 2021թ. հունվարից միչև մայիս ընկած ժամանակահատվածում եղել է համայնքային ծառայող, իսկ հունիսի 2-ից աշխատել է ԱՁ-ում: Որ խնդրեմ չե՞ք ասի` տարածքային սոցապ պետք է դիմե՞լ այլ գործատուի վճարման եկամտի մասին տեղեկանք ստանալու համար ,թե՞ հարկային։ Նշեմ, որ նախկին աշխատավայրից եկամտի մասին տեղեկանք վերցրել եմ։ Խնդրում եմ ինձ օգնել: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման հրամանի քաղվածք
Ալլա.
Հարգելի գործընկերներ, ինձ անհրաժեշտ է աշխատանքի ընդունման հրամանի քաղվածքի օրինակելի ձև:

Տույժ և տուգանքի մարում
Մարինե.
Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:

Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված
Բարև Ձեզ: Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի միասնական հաշվում առկա է բավականին խոշոր գումար: Խնդրում եմ օգնել. այդ գումարը ինչի՞ց է գոյացել, այսինքն` ավել եմ փոխանցել և, եթե այո, կարո՞ղ եմ դիմում գրել, որ այն հետ վերադարձնեմ:

ԱՁ քաղվածքը քանի՞ օրում է տրամադրվում քաղաքացուն
Վ․Մանուկյան.
ԱՁ քաղվածքը քանի՞ օրում է տրամադրվում քաղաքացուն դիմումի ընդունման օվանից հետո։

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկի քաղվածք
Քրիստինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, տվել եմ վերջնահաշվարկ, սակայն հիմա նա ինձանից ուզում է վերջնահաշվարկի քաղվածք։ Կուզեի հասկանալ՝ արդյո՞ք գոյություն ունի նման քաղվածք և ի՞նչ հիմքով է տրվում:

Բանկային քաղվածքների վերաբերյալ
Գագիկ.
Մի հարց: Ինչու՞ է բանկային քաղվածքներում դեբետի տակ գրվում գումարի մուտքագրումը:

Արդյո՞ք հասնում է տուգանք
Անի.
Եթե բանկից գումար է կանխիկացվել, իսկ բանկի տված գործարքի հաստատման թուղթը պատռվել է և սկոչի օգնությամբ կպցվել է, ինչ որ տուգանք հասնու՞մ է սրա համար:

Բանկի կողմից տրամադրված քաղվացքը…
Ալբերտ.
Արդյո՞ք, բանկի կողմից տրամադրված ամսական քաղվածքը, հարկայինի համար հանդիսանում է ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:
Վերջին մեկնաբանություններ