Tag: քաղաքացիություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ

Արմինե․

Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի գրանցման հետ կապված

Աննա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ։ Աշխատակցին պետք է գրանցել, հայ է, բայց ունի ՌԴ քաղաքացիություն։ Գրանցման համար բավարա՞ր փաստաթղթեր են կացության քարտը, ՀԾՀ և անձնագիրը, թե՞ այլ փաստաթուղթ ևս հարկավոր է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․ Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք

Սառա. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիություն չունեցող անձին աշխատանքի գրանցելու վերաբերյալ

Բարև Ձեզ: Իրավիճակը հետևյալն է․ անձը ՀՀ քաղաքացի է եղել, գրանցված աշխատել է, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ինն էլ ձեռք չի բերել և արդյունքում անձը ՓԱՍՏԱՑԻ դարձել է քաղաքացիություն չունեցող անձ /նշեմ, որ այդ ընթացքում ևս շարունակել է աշխատել և վճարել եկամտային հարկ/։ Այժմ, երբ ցանկանում է փոխել աշխատանքը խնդրի առաջ է կանգնել, քանի որ "Քաղաքացիություն չունեցող անձ"-ի կարգավիճակի վկայականը տրամադրվելու է 2 ամսից ոչ շուտ։ Այս պարագայում արդյո՞ք առկա է լուծում տվյալ անձին այլ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցել աշխատանքի։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացին ցանկանում է Ա/Ձ բացել

Աննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին։ Անձը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ցանկանում է բացել Ա/Ձ։ Ա/Ձ-ի գործունեության ընթացքում, ո՞ր դեպքում նրանից սոցիալական քարտ կամ հաշվառման մասին տեղեկանք կարող են պահանջել։ Ա/Ձ բացելն ի՞նչ բացասական կողմ կարող է ունենալ։ Հարկի վճարման գործընթացն ինչպե՞ս է իրականացվում։ Ա/Ձ-ի լուծարման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Առանց օնլայն ստորագրության կարո՞ղ է ԱՁ-ն բացվել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է փոխել աշխատանքային պայմանագիրը

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ պարզաբանում ստանալ հետևյալ հարցի վերաբերյալ: Եթե անորոշ ժամկետով ընդունված աշխատողը փոխել է քաղաքացիությունը, ապա պե՞տք է կացության քարտը ստանալուց հետո փոխել նրա աշխատանքային պայմանագիրը՝ այն դարձնել որոշակի ժամկետով, թե՞ այլ լուծում կա: