
Մետաղադրամով շահագործվող սարքի համար հայտարարության հանձնում
Արսեն․
Բարև Ձեզ։ Հաշվետվեւթյան 259 ձևը այլևս չի ներառում իր մեջ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը։ Ի՞նչ ձևով եմ ներկայացնելու հայտարարությունը։ Պետտուրքի մասին օրենքում չեմ գտնում փոփոխություն 2024թ․ հոկտեմբերի 1-ից։ Շնորհակալություն։

Ավտոտեխսպասարկման գործունեություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը 2025 թ-ին կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով։

Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, 2025թ-ից շրջանառության հարկի գումարից աշախատավարձի գծով ծախսերը նվազեցվելու՞ են, եթե կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների մատուցում` որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ։

Պարտադիր բժշկական ապահովագրություն
Վահագն․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, որևէ մեկը տեղեկություն ունի՞ պարտադիր բժշկական ապահովագրության վերաբերյալ, որը պետք է հուլիսի 1-ից գործարկվեր: Եթե գործընթացը մեկնարկել է, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն։

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025-ից
Հովհաննես․
Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025
Հարգելի հաշվապահներ, խնդրում են պարզաբանեք․
1․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող ցուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ
2․ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից 01․01․2025-ից նվազեցվում են աշխատանքի վարձատրության, իրացման և այլ ծախսերը, թե՞ անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։
Կանխավ շնորհակալություն։

Շրջանառության հարկի փոփոխություն
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկի դրույքաչափերը փոփոխվելու են։ Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն նախատեսվող դրույքաչափերի, ինչպես նաև ժամկետների վերաբերյալ։ Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրության դաշտում փոփոխություններ
Սեյրան․
Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ ունեմ: Հարկային բեռի ի՞նչ փոփոխություն է նախատեսվում առաջիկայում։

Հարկային օրենսգրքի փոփոխություն
Վահագն․
Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։

Արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մատակարարման պայմանագիր
Հայկ․
Բարև Ձեզ։ Վերջերս լսել էի, որ օրենքի փոփոխություն է կատարվել, համաձայն որի սուպերմարկետներին կամ խանութներին ապրանք մատակարարելիս պետք է ունենալ ապրանքի մատակարարման պայմանագիր։ Կհուշե՞ք՝ ո՞ր օրենքն է դա։

Եկամտային հարկ նախորդ տարիների համար
Մարիամ․
Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է տեղեկություն ունենաք նոր ընդունված օրենքին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ։ Եթե ես մոտ 5 տարի ֆրիլանս աշխատել եմ, սակայն եկամուտը չեմ հայտարարագրել, արդյո՞ք անցած տարիների համար ևս պահանջվելու է վճարել հարկը։

Ձեռքբերումներ առանց փաստաթղթերի
Եվա․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ տանը իր ձեռք բերած մրգերից չիր է սարքում ու վաճառում, շրջանառության հարկով աշխատելու դեպքում 3.5% հարկ է տալիս, իսկ փաստաթղթերով ձեռքբերում չունի, դա հավելյալ հարկային պարտավորություն առաջացնու՞մ է։

Ավտոտեխսպասարկման կետը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վահագն․
Միկրոյի դաշտում աշխատող ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ԱՁ-ն կարո՞ղ է պետական հիմնարկի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և դուրս գրել հաշիվ վավերագիր։
Օրենքի նախագիծ կա՞, որ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ավտոտեխսպասարկման կետերը շուտով չեն կարող աշխատել միկրոյի դաշտում, և եթե կա նախագիծ, հաստատման դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի։

Եկամուտների հայտարարագիր առցանց աշխատանքի դեպքում
Նարե․
Բարև Ձեզ: Upwork.com կայքի միջոցով աշխատող ֆիզ․ անձը և՞ս պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր։ Ինքնուրույն հնարավո՞ր է դա ճշգրիտ անել, թե՞ հաշվապահի օգնություն հարկավոր կլինի։

ՀՈԱԿ-ի աշխատակիցները լրացնու՞մ են հայտարարագիր
Սուսաննա․
Բարև ձեզ, խնդրում եմ, կպարզաբանե՞ք՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի աշխատողները պետք է լրացնեն ֆիզ. անձանց հայտարարագիրը։ Շնորհակալություն։

Տարեկան հայտարարագրի ներկայացում
Նաիրա․
Հարգելի գործընկեր, իրական շահառուն ունի ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն: Տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս ի՞նչ օգտվողի անուն և ի՞նչ գաղտնաբառ պետք է գրի: Փորձում ենք էլեկտրոնային ստորագրության գաղտնաբառը, գրում է՝ սխալ է, խնդրում ենք օգնել։

ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը՝ https://self-portal.taxservice.am/, որը հասանելի է վեբ տարբերակով։ Համակարգով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։
«Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:
«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Ավելին՝ https://src.am/am/getNews/431

Հարկեր շուկայից ձեռքբերումների դեպքում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խաղալիքի խանութ է մարզում, շրջհարկով է աշխատում, ապրանքները ձեռք է բերում առանց փաստաթղթերի, շուկայից է գնում։ Բացի շրջանառության հարկ 5 %-ից էլի հարկ կա՞, որ պետք է վճարի։ Դա խնդի՞ր է, որ առանց փաստաթղթի է ապրանք գնում։ Շնորհակալ եմ շատ։

Ֆիզ. անձանց հայտարարագրում
Եվա․
Ֆիզիկական անձանց հայտարարագրման քայլերը կնշե՞ք, և եթե ուշացված հանձնվի, քանի որ երկրում չի տվյալ անձը, դա խնդի՞ր է։
Վերջին մեկնաբանություններ