Tag: փորձաշրջան

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պրակտիկանտի ընդունում աշխատանքի

Արամ․

Բարև Ձեզ: ՀՀ-ում գրանցված անհատ ձեռներեցը կարո՞ղ է փորձնակ/պրակտիկանտ ընդունել: Եթե այո, կարո՞ղ է պրակտիկանտը կամավոր կարգով աշխատել, այսինքն առանց աշխատավարձի, և ի՞նչ պայմաններ պետք է ապահովի ԱՁ-ն պրակտիկանտի համար: Նաև կարո՞ղ է ԱՁ-ն փորձնակին պրակտիկայի վերջում ինքնուրույն սերտիֆիկատ ստեղծել և տալ, թե՞ վալիդ, այլ ինստիտուտների կողմիղ ճանաչվող սերտիֆիկատ ստեղծելու համար ինչ-որ պաշտոնական մեխանիզմներ կան: Շնորհակալություն:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտ փորձաշրջանի դեպքում

Բարև ձեզ։

Եթե քաղաքացին ընդունվում է աշխատանքի և փորձաշրջան պետք է անցնի, արդյո՞ք պետք է նրա համար գրանցման հայտ լրացվի հարկայինում, և արդյո՞ք վարձատրվում է, եթե այո, ապա ինչպես է վարձատրվում:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրի լուծում փորձաշրջանից հետո

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է փորձաշրջանը չանցնելու հիմքով, այդ դեպքում նրան արձակման նպաստ վճարվու՞մ է ԱՕ 129 հոդվածի 1-ին մասի չափով, թե՞ ոչ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետ փորձաշրջանի ընթացքում

Լարիսա.

Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի երկարաձգում

Լիանա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակցին ընդունելիս, պայմանագրի մեջ նշվել է մեկ ամիս փորձաշրջան: Հնարավո՞ր է արդյոք ևս մեկ ամսով երկարացնել փորձաշրջանը, և ի՞նչ կարգով է դա արվում։ Շնորհակալ եմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Հասմիկ. Բարև Ձեզ։ Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 8 ամիս, որից 3 ամիսը եղել է փորձաշրջանի մեջ։ Արդյո՞ք կարող է գնալ հերթական հասանելիք արձակուրդի։ Շնորհակալ եմ նախօրոք, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շուտ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման դեպքում

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս սահմանված փորձաշրջանով, աշխատակիցը մինչ փորձաշրջանի ավարտը 3 օր առաջ պետք է գրավոր ծանուցի գործատուին աշխատանքից ազատվելու համար, թե՞ ըստ 112 հոդվածի 30 օր առաջ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրանցման հայտ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանեք՝ եթե գործատուն աշխատողի հետ կնքում է փորձաշրջանի պայմանագիր 3 ամսով, արդյո՞ք մինչև փորձաշրջանի ավարտը պետք է ներկայցնի գրանցման հայտ տվյալ աշխատողի համար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի վերաբերյալ

Փորձաշրջանի ընթացքում աշխատողի անհարգալից անաշխատունակության հետևանքով գործատուն իրավունք ունի՞ չվճարի աշխատած օրերի համար։ Ենթադրենք՝ աշխատողն աշխատել է ամբողջ ամիսը, եկող ամսվա 15 օրը չի աշխատել ու չի ներկայացրել բյուլետեն և այդ եկող ամսվա 15-ին չի ստացել անցած ամսվա աշխատավարձը, որից հետո դադարեցվել է (լուծարվել) է փորձաշրջանը, իսկ գործատուն չի ցանկանում վճարել աշխատած ամսվա աշխատավարձը։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարի աշխատավարձը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փորձաշրջանի հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ։ Եթե սահմանվել է 2 ամիս ժամկետով փորձաշրջան, կարո՞ղ է աշխատողը 3 օր առաջ գրավոր ծանուցել ու ազատվել։ Եվ եթե գործատուն չի ազատում 3 օրում, իրավունք ունի՞ չներկայանալ աշխատանքի։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի հետ կապված

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք խորհրդով: Ես մայիսի 2-ից անցնելու եմ աշխատանքի որպես փորձնակ՝ բանկում, 3 ամիս տևողությամբ, այնուհետև դա հաղթահարելուց հետո անցնելու եմ հիմնական աշխատանքի: Ես ամսի 2-ով հրամանագրվելու եմ: Այժմ պարզել եմ, որ հղի եմ 5 շաբաթական: Խնդրում եմ կասեք իմ հետագա քայլերը, արդյո՞ք իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2 ամիս փորձաշրջանով, միաժամանակ վերջնաժամկետը նշվել է 30.12.21թ.։ Որքանո՞վ է այն համապատասխանում կամ հակասուն ՀՀ ԱՕ։ Խնդրում եմ` հոդվածների նշումով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Լիլիթ. Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում փորձաշրջանի ընթացքում

Սերոժ. Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագիր փորձաշրջանից հետո

Լիանա․ Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև

Անի. Որտե՞ղ կարող եմ գտնել չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև: Նաև ի՞նչ օրենքի հիման վրա մանկական զարգացման կենտրոնը կարող է սոց. ցանցերում հրապարակել երեխաների նկարներ եւ հոլովակներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Անի. Ողջույն, Ես գտնվում եմ փորձաշրջնում՝ ՏՏ ընկերությունում։ Կարո՞ղ եմ արդյոք դիմել ֆիզ. արձակուրդի համար փորձաշրջանի ընթացքում։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալում է. աշխատում եմ բանկում, նոր ընդունված ժամանակ ինձ 5 ամիս պահեցին փորձաշրջանի մեջ, ասելով, որ երբ որ ֆիզից վերադառնամ այդ ժամանակ էլ հրամանս կտան: Հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, սակայն ասում են, որ պետք է նորից փորձաշրջան անցնեմ: Կասեք ինձ՝ դա օրինական է՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտե՞ղ կարելի է հաշվետարության փորձաշրջան անցնել

LIANA. Բարև Ձեզ: Կա՞ արդյոք ինչ-որ կազմակերպություն, որտեղ հնարավոր կլինի հաշվապահության կամ հաշվետարության փորձաշրջան անցնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կվճարվի՞ արդյոք անձը պարապուրդի ժամանակ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանում գտնվող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Նառա․ Հարգելիներս, եթե ես աշխատում եմ բանկում, 3 ամիս սահմանված փորձաշրջանս լրացել է, սակայն հրամանս դեռ չեմ ստացել, ինչպե՞ս է լինելու իմ ֆիզարձակուրդի հարցը, եթե ես դեռ փորձնակ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի ցանկանում շարունակել աշխատանքը

Աննա. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե երեք ամիս փորձաշրջանով պայմանագիր եմ կնքել գործատուի հետ և մեկ շաբաթ հետո էլ չեմ ցանկանում աշխատել, ինչպե՞ս վարվել աշխատանքային օրենսդրության սահմաններում, որպեսզի կոնֆիկտ չառաջանա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Լիլիթ. Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել: Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի: Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողին վճարվում է աշխատավարձ

Վարդգես. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ: ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է անաշխատունակության նպաստ

Կարինե. Բարև, սիրելի հաշվապահներ: Հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճենը: Խնդրում եմ, ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փորձաշրջանի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցերում: Նորաբաց թեյարան է , ընդունել ենք մատուցողներ, սակայն հնարավոր է, որ մի քանի օրից հեռացնենք աշխատանքից, այս դեպքում ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագիր չկնքել նրանց հետ, թե կնքեմ` փորձաշրջանով: Եվ եթե աշխ. պայմանագրում նշվում է փորձաշրջանի մասին, այս դեպքում աշխ. պայմանագրերի գրքում գրանցու՞մ եմ, թե` ոչ: Եվս մեկ խնդրանք, որտեղի՞ց կարող եմ իմանալ հասույթի գրքի վարման կանոնների մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի վերաբերյալ

Հասմիկ. Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս. օրենքով քանի ամիս ընկերությունն իրավունք ունի որպես փորձաշրջան նշանակել և արդյոք փորձաշրջանը չի գրանցվում աշխատանքային գրքում ու չի վարձատրվում: Եվ եթե հնարավոր է խնդրում եմ նշել թե որտեղից կարող եմ ավելի տեղեկանալ ծանոթանալ այդ մասին: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջան աշխատողի համար

Սաթենիկ. 2 ամիս է ինչ բացել եմ ինտերնետ ակումբ, ինքս եմ աշխատել, այժմ ուզում եմ ընդունել աշխատող, բայց փորձաշրջանն անցնելով: Կա այդպիսի փորձաշրջան հասկացություն և այդ դեպքում աշխատողի համար հարկային և սոցիալական բաժին փաստաթղթեր ներկայացնում ենք, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի վերաբերյալ

Սյուզի. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի կադրային հարցում: Եթե կազմակերպությունը կնքում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով, դա նշանակում է, որ պայմանագրի գործողության ժամկետն էլ է 3 ամիս: Այդ դեպքում, եթե աշխատողն բարեհաջող անցնում է փորձաշրջանը, ապա նոր պայմանագիր է կնքվում, հրաման հարկավոր է? Թե գործողության ժամկետը կարող է լինել ասենք մեկ տարի, և 3 ամիս փորձաշրջանը ընդամենը "հեշտացնում է" պայմանագրի հետագա հնարավոր լուծումը? Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պարզաբանել: