Tag: փոխհատուցում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի քանի՞ օր ունի աշխատակիցը

Արսեն. Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Անի. Բարև ձեզ: Հարց - բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը մեկնել է արձակուրդ ու հետ է կանչվել

Թամարա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել: Աշխատակիցը հրամանով գնացել է արձակուրդ ու հետ է կանչվել, որի արդյունքում վճարվել է ամբողջ արձակուրդային վճարը և չօգտագործված օրերի համար աշխատավարձ: Վերջնահաշվարկ կատարելիս վճարված, բայց չօգտագործված արձակուրդային օրերը ենթակա՞ են վերջնահաշվարկի, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հետ կապված

Արմենուհի. Բարև ձեզ: Արձակուրդների հետ կապված հարցեր ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք: 1. Քաղաքացին 17 տարի աշխատել է ՏԻՄ-ում և չի օգտվել տարեկան արձակուրդներից: Ազատվելու դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Ում ինչ պատասխանատվություն է սպառնում այդ չօգտագործած արձակուրդների հետևանքով առաջացած պարտքի համար: 2. Քաղաքացին 2014թ. ապրիլի 1-ից աշխատում է գրասենյակում և երբևէ չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից (նույնիսկ 1 անգամ մերժվել է անհիմն): Հիմա կազմակերպության ղեկավարը պատրաստվում է լուծարել կազմակերպությունը: Ի՞նչ կերպով է կատարվում այդ աշխատողի վերջնահաշվարկը: Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխաններն հիմնավորել համապատասխան իրավական ակտերով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Աննա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշարկը: Աշխատողը աշխատել է 01.07.2010թ. - 01.08.2015թ., արձակուրդ է գնացել միայն 01.12.2015թ.՝ 24օր, (6 օրյա աշխատանքային ռեժիմ): 01.08.2015թ. ազատվել է աշխատանքից, միջին ամսականը ո՞ր տարիների աշխատավարձը պետք է հաշվարկեմ` 2010թ., 2011թ., 2012թ., 2013թ., և հատուցման ենթակա քանի՞ չօգտագործված օրեր ունի:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փչացած սննդամթերքի փոխհատուցում

230 Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը: Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն: Կանխավ շնորհակալություն: