Tag: փոխառություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե ՍՊԸ-ի դրամարկղում գումար կա, կարո՞ղ ենք արդյոք հիմնադրին անտոկոս փոխառություն տալ: Նշեմ նաև, որ կրեդիտորական պարտքերից ունենք միայն պարտք բանկին (վարկեր): Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն հիմնադրից

Սարգիս. Բարև Ձեզ: Կարո՞ղ է արդյոք ընկերության հիմնադիրը փոխառություն տալ նույն ընկերությանը, և ո՞նց կարելիա դա անել: Եվ կարո՞ղ է դա ԱՄՆ դոլարով լինի, ու կա՞ արդյոք գումարի սահամանաչափ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս փաստաթղթավորել փոխառությունը

Իգոր. Բարև Ձեզ։ ՍՊ ընկերությունը փոխառությամբ գումար է վերցրել, սակայն գումարը ընկերության հաշվին մուտք է եղել մաս-մաս, տարբեր օրերի, ինչպե՞ս կարելի է փաստաթղթավորել, կա՞ արդյոք ֆինանսական փոխառության հանձնման-ընդունման ակտի ձև։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրի փոփոխություն

Գարիկ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն անորոշ ժամանակով դադարեցված է: ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հանդիսանում է հիմնադիրը, ՍՊԸ-ին տվել է 0%-ով փոխառություն՝ 10 տարի ժամկետով։ Ուզում ենք հիմնադրին փոխել, և ՍՊԸ գործունեության հասցեն (100% բաժնեմասի նվիրատվություն կամ նման մի բան, որը ավելի արագ և պարզ կլինի), բայց թողնելով ՍՊԸ-ն անորոշ ժամկետով դադարեցված: Մեկ էլ փոխառության պահը ի՞նչ պետք է անենք, որպեսզի խախտում չլինի: (Փոխատուն գումարը հետ չի ուզելու թեկուզ 10 տարի հետո): Կխնդրեմ օգնել, ասելով, հերթականությամբ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի խախտումներ թույլ չտամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կուտակվել է բանկային հաշվի սպասարկման գումար

Գարիկ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն դադարեցրել է անորոշ ժամկետով գործունությունը, սակայն բանկային հաշիվը չի փակվել: Բանկային հաշվի սպասարկման պարտք է կուտակվել: Հիմա ուզում եմ պարտքը մարել և բանկային հաշիվը փակել: Կխնդրեմ օգնել հասկանալ` խախտում չի՞ համարվի, եթե ուղղակի կանխիկ բանկում վճարեմ բանկային հաշվի սպասարկման պարտքը, թե պետք է նորից փոխառության պայմանագիր ստեղծվի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության մարում դրամարկղից

Ռ․ Գալոյան․ Բարև Ձեզ: Ունենք ստացված փոխառություն տնօրենից կանխիկ և անկանխիկ, մեծ գումարներ: Արդյո՞ք կարող եմ փոխառությունը մարել դրամարկղից: Կա՞ սահմանափակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը պարբերաբար գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին

Արուսիկ.
Բարև ձեզ:  Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. ՍՊԸ-ն գրանցելուց հետո հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար (հարկերի, գնված ապրանքների վճարման համար)։ Ի՞նչ փաստաթղթավորում պետք է կազմել այդ գումարների համար: Ճի՞շտ է փոխառության պայմանագիր կազմելը այս դեպքում։ 2. Պարտադի՞ր է կազմել աշխատանքի վճարման տեղեկագիր, եթե աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար

Էլինա. Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ, Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:" Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից փոխառություն է վերցրել կարճաժամկետ: Պայմանագրով հնարավո՞ր է փոխատուն գումարը փոխանցի փոխառուի բանկային հաշվին: Եվ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումը:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Կարինա. Բարև ձեզ: Կազմակերպության բանկային հաշվեհամարները և դրամարկղային գիրքը արգելանքի տակ են։ Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել՝ տնօրենին (ով նաև հիմնադիր է) տրված փոխառությունից փոխմարում անելով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն չունի եկամուտ, ինչպե՞ս վճարի աշխատավարձ

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. եթե ՍՊԸ֊ն եկամուտներ չունի, աշխատավարձ ո՞նց է վճարելու, փոխառություն վերցնի՞: Հիմնադիրն ու տնօրենը նույնն են, տնօրենին աշխատավարձ տալը ճի՞շտ է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացման հետ կապված

Լիա․ Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ

Արմեն. ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Հարց. Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։ Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին

Անահիտ. Բարև ձեզ: Հիմնադրամի հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին, կարո՞ղ եք հուշել՝ փոխառության պայմանագրում որպես փոխատու ինչի հիման վրա է գործում հիմնադրամի հիմնադիրը։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից

Գևորգ. Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից: