
Հիմնադիրը պարբերաբար գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ռուբ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կազմակերպության հաշվից փոխանցում է կատարել իր անձնական հաշվեհամարի վրա: Ինչպե՞ս կարող եմ դա ձևակերպել:

Կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել
Nona.
Բարև բոլորին: Մի հարց կարելի՞ է: Եթե կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել մեկ այլ կազմակերպությանը՝ հումքի, ապրանքի արժեք, որից անցել է 1.5 տարի, բայց իրեն հաշիվ դուրս չեն գրել: Կարելի՞ է հիմա այդ գումարի դիմաց տվյալ կազմակերպությանը հաշիվ գրեն: Երկուսն էլ ԱԱՀ-ի դաշտում են:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել
Qnarik.
Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:

Նախահաշվի օրինակ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ կազմել նախահաշիվ (շինարարական ընկերության), Եթե կարող եք՝ ուղարկեք որևէ օրինակ։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ
Կարեն․
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․
1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։
2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։
3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։
Շնորհակալություն։

Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում
Արթուր․
Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում
Sofya.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.
ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:
2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:
2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:
Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:
Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:
2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:
Կանխավ շնորհակալություն:

Գումարը սխալ հաշվի է փոխանցվել
Zara.
Բարև ձեզ։ Չե՞ք ասի՝ ի՞նչ անել, եթե բանկում հարկային փոխանցումը սխալ հաշվին է կատարվել:

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարք ունենալը
Լենա.
Եթե լուսանկարչության ծառայություններ եմ ցանկանում մատուցել Ա/Ձ-ով: Պարտադի՞ր է ՀԴՄ սարք, թե՞ կարող եմ փոխանցումով աշխատել:
Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Հնարավո՞ր է ավել աշխատավարձ փոխանցել աշխատակցին
Արմեն.
Բարև Ձեզ: Ես ցանկանում իմանալ՝ հնարավո՞ր է մի քանի ամիս անընդմեջ ավել աշխատավարձ փոխանցել աշխատակցին:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն
Hayk.
Բարև Ձեզ,
Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար:
Շնորհակալություն:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ հաշվարկային հաշվից գումարի փոխանցում նույն ֆիզիկական անձին
Nar.
Բարև Ձեզ։ ԱՁ հաշվարկային հաշվից գումար կարո՞ղ եմ փոխանցել նույն անձի ֆիզիկական հաշվին։ Դա գործարք համարվու՞մ է։

Աշխատակցին սխալմամբ ավել գումար է փոխանցվել
Հայկ․
Բարև ձեզ։
Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել:
Նախապես շնորհակալություն։

Անձը ցանկանում է զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ
Գևորգ.
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ զբաղվել բջջային հեռախոսների, պլանշետների և դյուրակիր համակարգիչների վերանորոգմամբ և միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ իմ այդ գործունեությունը լինի օրինական, և նաև կարողանամ աշխատել փոխանցումով։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ի՞նչ գործունեության տակ գրանցվեմ պետ. ռեգիստրում։ Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն գումարը գանձել կանխիկ եղանակով
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:

Մատակարարի բանկային հաշվին գումար է փոխանցվել
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպության առհաշիվ անձը բանկով գումար է փոխանցել (ոչ կազմակերպության բանկային հաշվից) մատակարարի բանկային հաշվին: Արդյո՞ք դա դիտվում է կանխիկ: Եվ հաջորդ հարցս. եթե առհաշիվ հաշվետվություն չկազմվի ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ:
Վերջին մեկնաբանություններ