
Առցանց աշխատանք
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է "այլ", և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։

ԱՁ-ն ՀՀ-ում չի բնակվում
Հարութ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ ԱՁ- ն, որն աշխատում է ՏՏ ոլորտում, գրանցված է ՀՀ-ում և ծառայություն է մատուցում օտարյեկրյա կազմակերպության, ԱՁ-ն ՀՀ քաղաքացի չէ և ՀՀ-ում չի բնակվում, աշխատում է շրջանառության հարկով։ Հարց՝ նշված իրավիճակում կարո՞ղ է խնդիրներ ունենալ հարկման դաշտի ընտրության կամ այլ հարցերում։

Ֆրիլանսեր ծրագրավորող
Մարինա․
Բարև ձեզ, եթե տանից աշխատում եմ որպես ֆրիլանսեր ծրագրավորող՝ ծառայություն մատուցելով արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում։

Գործունեություն ՏՏ ոլորտում
Անի․
Ողջույն։ Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում ծառայություն տրամադրելու համար։ Ինչպիսի՞ն են հաջորդական քայլերը, և ի՞նչ հարկային ձևակերպում խորհուրդ կտաք կատարել հարկային արտոնություններից օգտվելու համար։

ԲՏԱ նախարարության հաշվետվություն
Վահե․
Բարև Ձեզ։ Որևէ ծանուցում չեմ ստացել, սակայն այսպես ասած լսելով իմացա նման հաշվետվության մասին:
ԱՁ-ն շրջհարկի դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0 (Ծրագրային ապահովման մշակում): Աշխատում է բացառապես ՀՀ -ում։ Ծառայությունը մատուցվում է ՀՀ տարածքում: Հետևաբար ԲՏԱ հավաստագիր ստանալու կարիք չկա:
Հարց- 1. Արդո՞ք պարտադիր է տվյալ հաշվետվության ողղակումը իմ պարագայում
2. Եթե այո , ապա ի՞նչ է սպասվում, եթե հաշվետու ամսվա հաջրդող 5 աշխատանքային օրն արդեն անցել է
3. Արդո՞ք տվյալ հաշվետվությունն չուղարկելու հետևանքով կկրեմ պատասխանատվություն, եթե ԲՏԱ-ի կողմից չունեմ որևէ ծանուցում:
P.S. ԱՁ- գրանցվել է 02.01.2024-ին և գործունեություն ծավալվել է առնվազն այս ամիս:

ԱՁ աշխատում է ՏՏ ոլորտում
Հայկ․
Բարև ձեզ։ ԱՁ-ն որը զբաղվում ՏՏ-ով, աշխատում է շրջանառության հարկով: ԱՁ-ն ծառայություններ է մատուցում արտասահմանյան ընկերությանը և ստանում աշխատավարձ արտաժույթով: Հիմա ամեն անգամ գումար ստանալուց անհրաժե՞շտ է, որ հաշիվ դուրս գրվի, թե՞ նման իրավիճակում կարիք չկա հաշիվ գրելու, այլ միայն եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել։

ՏՏ ոլորտի նորաստեղծ ԱՁ
Նարինե․
Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի նորաստեղծ ԱՁ-ն շրջանառության հարկի ոլորտում է: Պետք է ծառայություն մատուցի արտասահմանում գնտվող ՀՀ քաղաքացու: Համագործակցությունն կարող է կրել շարունակական բնույթ, այսինքն աշխատավարձի պես ամեն ամիս ֆիքսված գումար փոխանցվի ՀՀ-ից:
Այս դեպքում հաշիվ վավերագիր դուրս գրելն պատվիրատու ֆիզ. անձի անձնագրային տվյալներով բավարա՞ր է: Արդյո՞ք պայմանագիր էլ է պետք: Քանի որ թղթային ստորագելու տարբերակ չկա, ինպե՞ս կարելի է կնքել:

ԲՏԱ նախարարություն ներկայացվող հաշվետվություն
Ալլա․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի բոլո՞ր ԱՁ-ներն են ներկայացնում հաշվետվություն ԲՏԱ նախարարություն: Եթե այո՝ ի՞նչ հաշվետվություններ են, և ե՞րբ պետք է ներկայացնել։

ՏՏ ոլորտի շահութահարկի արտոնություն
Մարի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպությունը, որը գործում է ԱԱՀ դաշտում, գրանցվել է 2023 թվականի փետրվար ամսին, սակայն հավաստագրվել է հունիս ամսին։ Ճի՞շտ եմ հասկացել արդյո՞ք, որ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է հունիսից իրականացված գործարքների վրա, և հաշվարկելու ու բյուջե եմ վճարելու փետրվարից մինչև հունիս առաջացած շահութահարկի պարտավորությունը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխաների համար։

ՏՏ ոլորտի ԱՁ որպես միկրոձեռնարկատիրություն
Գուրգեն․
ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հարկի դաշտում աշխատել։

ՏՏ ոլորտի շահութահարկ 2024
Հայկ․
Բարև ձեզ, ես ունեմ ՏՏ հավաստագիր, և իմացա, որ 2024-ից շահութահարկի արտոնությունը այլևս չի գործելու։ Հիմա մեկ հարց ունեմ. Դեկտեմբեր ամսվա համար ես վարձատրությունը ստացել եմ հունվարի 4-ին։ Արդյո՞ք դրա համար ես պետք է արդեն հարկ վճարեմ, թե՞ ոչ։ Եվ ինչ կասեք դրամարկղային մեթոդի մասին, արդյո՞ք ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով է աշխատում։

Լիազորագիր ՏՏ հավաստագիր ստանալու համար
Գուրգեն․
Կարո՞ղ է Ա/Ձ-ն լիազորագիր տալ որևէ մեկին, ով կզբաղվի ՏՏ հավաստագիր ստանալու հարցով, թե՞ պարտադիր պետք է Ա/Ձ-ն անձամբ մոտենա ԲՏԱ նախարարություն և մասնակցի նիստին:

ՏՏ ոլորտի հավաստագիր 2024
Հովհաննես․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապաներ, ՏՏ ոլորտի հավաստագրի երկարացման հետ կապված նորություններ կա՞ն։ Կանխավ շնորհակալություն։

ՏՏ ոլորտի հաշվետվություն
Նունե․
Բարև ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ՏՏ արտոնագիր ունեցողները մինչև դեկտեմբերի 1-ը ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնեն ՏՏ նախարարություն։

ԱՁ գործելու է ՏՏ ոլորտում
Գուրգեն․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:
Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:
Մի քանի հարց ունեմ.
1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին

Փոխանցում ԱՁ հաշվեհամարին
Տիգրան.
Աշխատանքի առաջարկ եմ ստացել ՌԴ-ից։ Ցանկանում եմ ԱՁ բացել, բայց փոխանցումը ՌԴ-ից իմ ԱՁ հաշվեհամարին խնդիր է։ Գործը ՏՏ ոլորտում է։ Ո՞վ փորձ ունի, կարո՞ղ եմ արդյոք քարտիս (անհատական) փոխանցված գումարը ներկայացնել հաշվետության մեջ։ Շնորհակալություն։

ԱՁ ստացել է ՏՏ հավաստագիր
Լիանա․
ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

Ֆրիլանս գործունեություն
Վազգեն․
Բարև Ձեզ, ցանկանում եմ ֆրիլանս գործունեություն ծավալել արտասահմանյան հարթակներում։ Մատուցելու եմ ծրագրավորման ծառայություններ։ Արդյո՞ք պարտադիր է հարկեր վճարել այդ դեպքում։

ԱՁ-ն նոր է գրանցվել
Խաչատուր․
Ծրագրավորող եմ, գրանցվել եմ որպես ԱՁ։ Դրանից դեռ մի քանի օր է անցել։ Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկ
Դուխիկ.
Արդյո՞ք հաստատվել է ՏՏ ոլորտի աշխատակիցների 5% եկամտային հարկ վճարելու նախագիծը, եթե կազմակերպությոան եկամուտը նախորդ տարում 80% գոյացել է արտասահմանից։
Վերջին մեկնաբանություններ