
Լիազորագիր առանց նոտարական վավերացման
Եվա․
Կասե՞ք՝ եթե աշխատակցին տնօրենը լիազորագիր է տալիս պայմանագրերում իր փոխարեն ստորագրելու համար, և լիազորագիրը առանց նոտար է, դա նորմա՞լ է, թե՞ կարող ենք հետագայում խնդիրներ ունենալ։

Աշխատավարձի փոխանցում բիզնես քարտին
Սուսաննա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին
Էդուարդ․
Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:
Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Տնօրեն համատեղությամբ
Տիգրան․
Բարև ձեզ, կարո՞ղ է X ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը լինել Y ՍՊԸ-ում գրանցված աշխատող: Եթե այո, դա նորմալ ընթացքով է լինում, թե՞ որոշալի այլ գործողություններ է պետք, որ գրանցվենք այդպես։

Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտքագրել հաշվին
Մարինե․
Խնդրում եմ օգնեք։ Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտք արել լինզինգի հաշվին։ Ինչպե՞ս ձևակերպեմ՝ մուտք դրամարկղ, փոխառության վերադարձ, ապա դրամարկղից լիզինգի վճարու՞մ։

Հիմնադրամի տնօրենի համար գրանցման հայտ չի ներկայացվել
Իլոնա․
Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ, հարցս վերաբերվում է հիմնադրամներին: Հիմնադրամը գրանցվել է 2023թ նոյեմբերին, գործնեություն չի ծավալել, աշխատող չի ունեցել։ Միայն տնօրենը պետ. ռեգիստրում նշված էր 22.11.2024թ: Փաստացի գործնեությունը սկսել է հունվարից 2024թ., ոչ մի հաշվետվություն դեռ չկա հանձնված: Կասե՞ք՝ որտեղի՞ց սկսել , և արդյո՞ք տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը խնդիր է լինելու: Նշեմ նաև, որ այդ ամիսների համար աշխատավարձ չի ստացել տնօրենը ու չի ստանալու:

Տնօրենը օտարերկրացի է
Եվա․
Կասե՞ք՝ եթե կազմակերպության տնօրենը Վրաստանի քաղաքացի է, ինչպե՞ս պետք է գրանցել, և ի՞նչ հարկեր է վճարելու։

Վարչական տուգանք
Աննա․
Բարև ձեզ, վարչական իրավախախտման համար կալանք է դրվել ՍՊԸ տնօրենի քարտին։ Այսինքն՝ միասնական հաշվից տուգանքը չի քաշել։
Ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում։

Տնօրենի ազատում աշխատանքից
Աննա․
Բարև ձեզ։
Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։
Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։

Տարածքի վարձակալություն
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`
1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։
2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։
3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․
• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել
• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն
• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր

Տնօրենի ընդունում ոչ լրիվ աշխատաժամանակով
Սուսաննա․
Բարև ձեզ: Հնարավո՞ր է ՍՊԸ-ի տնօրենին ոչ լրիվ աշխատաժամանակով ընդունել աշխատանքի:

ԱՁ-ն ցանկանում է ՍՊԸ բացել
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ուզում է ՍՊԸ բացել, որտեղ կլինի միակ բաժնետերը և տնօրենը, և աշխատելու է ԱԱՀ-ով, ԱՁ-ն նույնպե՞ս դառնում է ԱԱՀ վճարող, թե՞ ոչ։

Ծառայության մատուցում ԱՁ կողմից
Մարի․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) տնօրենը կարող է նաև իրեն պատկանող ԱՁ-ով ծառայություն մատուցել ՍՊԸ-ին։ Տնօրենը չի հանդիսանում հիմնադիր։

Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում
Արմինե․
Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ