
Ո՞վ պետք է ստորագրի աշխատավարձի տեղեկագիրը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երբ ՍՊԸ-ի տնօրենը աշխատավարձ է ստանում՝ միակ աշխատողն է, աշխատավարձի տեղեկագրի մեջ ո՞վ է ստորագրում, հենց տնօրենը, թե հիմնադիրը:
Շնորհակալություն

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Տնօրենին փոխարինելու վերաբերյալ
Մագա.
Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր:
Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:

Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը
Անդրանիկ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի մեկ աշխատակից` տնօրեն: Իրականացնում է մաքրող նյութերի արտադրության գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը, թե՞ առանձին ծախսի հաշվով ձևակերպել:

Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

Ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը
Անի Գևորգյան.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը։ Եթե անձը աշխախտում է տվյալ հաստատությունում շուրջ 20 տարի՝ արդյո՞ք կարող է գործատուն ս/թ սեպտեմբերի 1-ից կնքել նոր աշխատանքին պայմանագիր տվյալ անձի հետ։ Այն դեպքում, եթե հաստատությունը չի լուծարվել, ապա նորից կազմավորվել, փոխվել է միայն տնօրենը և լիցենզիայի համարը։ Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ հաշվապահական ձևակերպումները
Վազգեն.
Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:

Մայրության նպաստ
Armine.
Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:

Բյուլետենի վճարման վերաբերյալ
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք՝ բյուլետենի 2-5 օրը, եթե վճարում է տնօրենը, և աշխատում եմ շաբաթվա մեջ 3 օր, արդյո՞ք լրիվ 5 օրն է վճարում: Աշխատում եմ ՍՊԸ-ում: Շնորհակալ եմ նախապես:

Հնարավո՞ր է աշխատավարձը փոխանցել այլ աշխատակցի քարտին
Աստղիկ.
Բարև Ձեզ: Հարց հաշվապահին.
Դպրոցի բոլոր աշխատակիցները աշխատավարձը ստանում են քարտով, հնարավո՞ր է արդյոք նոր աշխատակցի աշխատավարձը փոխանցվի այլ աշխատակցի քարտին, ըստ տնօրենի հրամանի, քանի որ նոր աշխատակիցը սննակ է, բայց գործը ավարտված չէ:

Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար
Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:

ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված
Գոռ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել:
Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես "Նոր գրանցված":
Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված "զրոյական" հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/:
Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը:
Կանխավ շնորհակալ եմ:

Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն
Hayk.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն:
Նախապես շնորհակալություն:

Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում
Մերի.
Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:
Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:
Նախապես շնորհակալություն:

Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ
Անահիտ․
Բարև Ձեզ: Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ: Նախկին տնօրենը ստորագրել է պակասորդի ակտը, ընդունել իր կողմից թույլ տրված սխալ: Պակասորդ կա և՛ հիմնական գույքի, և՛ ցածրարժեք գույքի մասով: Ի՞նչ պետք է անի նոր տնօրենը, ինչպե՞ս պետք է վերականգնվի դպրոցի վնասը: Խնդրում եմ օգնեք, մատնանշեք օրենքը: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ-ի, և ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն
Եվա.
Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ, և ՍՊԸ հիմնադիր տնօրեն:

Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել
Araqsya.
Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն դադարեցնել և բացել ՍՊԸ
Araqsya.
Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
- Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։
Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։
3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել:

Ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը
Խաչիկյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է:
2. Դպրոցի տնօրենի պարտականություններ կատարող անձը առանց պայմանագրի կնքման ստացել է տնօրենի աշխատավարձ, արդյո՞ք իրավաչափ է:
Շնորհակալություն նախապես:

ՍՊԸ-ն չունի եկամուտ, ինչպե՞ս վճարի աշխատավարձ
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. եթե ՍՊԸ֊ն եկամուտներ չունի, աշխատավարձ ո՞նց է վճարելու, փոխառություն վերցնի՞: Հիմնադիրն ու տնօրենը նույնն են, տնօրենին աշխատավարձ տալը ճի՞շտ է:
Վերջին մեկնաբանություններ