
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն
Աննա․
Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ օգնել հետևյալ մի քանի հարցերում.
1. Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: 2022թ ունեցել է նաև այլ եկամուտներ, որոնց տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է 10%-ը: Խնդիրն այն է, որ և գյուղատնտեսական արտադրանքի իրացումից, և այլ եկամոտների մասով առաջանում է վնաս: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս շահութահարկի հաշվարկը լրացնել այնպես, որ այլ եկամուտների մասով հաջորդ տարիներ տեղափոխվող հարկային վնասը ճիշտ արտացոլվի հաշվարկի 85-րդ տողում: Եթե գյուղատնտեսականի մասով եկամուտներն ու ծախսերը հավասարեցնենք, ապա այդ խնդիրը կլուծվի, բայց արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Այդ դեպքում հաշվարկի 8-րդ աղյուսակում էլ պատրաստի արտադրանքի շարժը պետք է համապատասխանի բաժին 1-ի մատակարարված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերին՝ արտադրանքի ինքնարժեքին, որը չի համապատասխանի իրական թվին:
2. Ըստ Հոդված 126 1 մասի՝ Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Ժամկետանց կրեդիտորական պարտքի դուրս գրումը, որպես այլ եկամուտ մասնակցում է տեսակարար կշռի որոշման մեջ: Այդ դեպքում շահութահարկի հաշվարկի 9-րդ բաժինը ինչպես լրացնեմ, եթե այն նախատեսված է միայն ըստ գործունեության տեսակների եկամուտների համար:
Նախապես շնորհակալություն:

Արդյոք ճի՞շտ է ընտրվել գործունեության տեսակի կոդը

Ծառայությունը ազատված է ԱԱՀ-ից

Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 27 հոդվածի հետ կապված

ԱԱՀ հաշվարկի լրացման հրահանգ

Պարզեցված շահութահարկի հաշվարկի լրացում

Գործունեության տեսակարար կշռի վերաբերյալ

Վերջին մեկնաբանություններ