
Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը
Նաիրի.
ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:

Շինանյութի տեղափոխում
Sona.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և ունի X քանակի շինարարական հրապարակներ: Ինչ-որ շինարարական հրապարակից ավելացած շինանյութը տեղափոխում է մեկ այլ շինարարական հրապարակ: Կազմակերպությունը պարտավո՞ր է վարել առաքման գիրք այն առաքման վայրի համար, որտեղից տեղափոխում է կատարում միայն մեկ անգամ: Ինչպիսի՞ վավերապայմաններով լրացված ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ այս դեպքում:

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ
Հարություն.
Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):
Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝
1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:
Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

Առաքման գրքի լրացման հետ կապված
Արամ.
Եթե կազմակերպության պահեստն ու խանութը գտնվում են իրարից 50 մ. հեռավորության վրա, այս դեպքում պահեստից խանութ ապրանք տեղափոխելիս արդյո՞ք ելքի ապրանքագիրը պետք է գրանցվի առաքման գրքում:

Ի՞նչ հասցե պետք է նշվի բեռնագրում
Թեհմինե.
Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:

Առաքման գրքի լրացման հետ կապված
Lus.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ես առաքման և տեղափոխման գրքում լրացնել և առաքումը, և տեղափոխումը , եթե 2 էլ կատարվում են նույն հասցեից:

Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը
Mara.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ
Դավիթ Ասատրյան.
Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ... Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Մանրամասն

Առաքման գրքի լրացման վերաբերյալ
Թեհմինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Թեհմինա:
Վերջին մեկնաբանություններ