Tag: վնաս

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:

Չօգտագործված հարկային վնաս

Նունե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչ է նշանակում չօգտագործված հարկային վնաս, երբ է այն առաջանում, և ինչպես են այն փոխանցում առաջիկա ժամանակաշրջան:
Եվ հետաձգված հարկային ակտիվը ինչպե՞ս է ձևակերպվում,
դտ` հետաձգված հարկային ակտիվ
կտ`
Նախապես շնորհակալություն:

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր

Ռուբեն.

Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։

Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։

Շնորհակալություն:

Վնասի տեղափոխում հետագա տարիներ

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը 2008 տվականին ունեցել է վնաս, և այդ վնասը տեղափոխվել է հետագա տարիներ: Այժմ հարկայինից ստուգում է անցկացվում, և ասում են, որ իրավունք չունեինք 2008 թվականի վնասը տեղափոխել հետագա տարիներ: Շահութահարկի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Եվ արդյո՞ք նման բան կա:

Ծախսերի հետաձգում

Hayk.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2010-ի շահութահարկի գծով նվազեցվող ծախսերս շատ են, այսինքն շահութահարկիս հաշվարկը վնասով է: Ես կարո՞ղ եմ ծախսերիս մի մասը հետաձգել և հաշվեգրել 2011-ին, և եթե կարող եմ, ապա ո՞ր ծախսերին է դա վերաբերվում: Կանխավ շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը վնասով է աշխատել

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ հաշվապահություն

Ծովինար.

Խնդրում եմ, ինձ օգնեք: Ես վարում եմ Ա/Ձ-ի հաշվապահություն: Եվ ստացվել է այնպես, որ իմ ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում:

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկ

Սաթենիկ.

Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել:

Կազմակերպությունը աշխատում է վնասով

Adriana.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է կազմակերպությունը աշխատում է վնասով, 2009թ. տնօրենը փոխառություն է արել 12.000.000, 2010թ. արդեն 5.000.000, կա արդյոք սահմանափակում գումարի չափի վերաբերյալ, այդ դեպքում ինչպես վարվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Մարինե.

Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Մարինե.

Խնդրում եմ պատասխանեք, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով, արդյոք պետք է շրջանառության 2 տոկոսը վճարել որպես շահութահարկ:

Վնասով հաշվեկշիռ

Անահիտ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել, ինձ մոտ նման հարց է առաջացել:
2008թ-ի դեկտեմբերի 18-ից բացվել է ՍՊԸ և սկսել գործունեություն ծավալել հաստատագրված վճարի ոլորտում: Սկսել է աշխատանքն 2009թ. հունվարի 15-ից, բայց մինչ այդ ես հանձնել եմ բալանս 2009 թվականին` 2008 թվականի համար, որի վնասը կազմել է 20800 դրամ (տնօրենի աշխատավարձ):
2009-ի հաշվեկշռում նորից ստացվեց վնաս, շրջանառությունն 9 905 000, իսկ վնասն 390 000 դրամ (կանոնադրական կապիտալն 50 000 դրամ է):
Խնդրում եմ ինձ օգնել այս հարցում, արդյոք հաստատագրված վճարով վճարողներին վերաբերում է 2 տարի վնասով աշխատելու դեպքում լուծարումն (արդյոք այս կազմակերպության դեպքում համարվում է 2 ֆինանսական տարի):

Նախապես շնորհակալ եմ:

Կուտակված վնասի վերաբերյալ

Վարսիկ.

Բարև Բոլորին,
Կազմակերպությունը կարող է արդյոք իր կանոնադրական կապիտալի հաշվին փակել կուտակված վնասը? Խնդրում եմ օգնեք, ինչ սկզբնական փաստաթղթեր են անհրաժեշտ և որտեղ կարդամ այդ մասին?
Նախօրոք Շնորհակալություն: