
Վճարումներ տերմինալով
Լիաննա․
Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն իր հարկային վճարումները, հաշվարկային հաշվի համալրումները կատարել է տերմինալով, այս դեպքում չկա՞ չէ վճարման համձնարարագիր փաստաթուղթը, և որպես գործարքը հավաստող փաստաթուղթ տերմինալի տված կտրոնները կցվու՞մ են գործերին։ Ու եթե չեն պահպանվել այդ կտրոնները, կարելի՞ է բանկային հաշվի քաղվածքը կցել ելքի օրդերներին։
Շնորհակալություն։

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ
Հայկ.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝
- դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),
դտ 52131 կտ 2521 330 000:
Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից: Կանխավ շնորհակալություն:

Գործուղման ծախսերի փոխանցում
Աստղիկ.
Բարև Ձեզ: Գործուղման ծախսերի, օրապահիկի համար փոխանցվող գումարի վճարման հանձնարարագիրը պետք է լրացնել գործուղման օրվանից առնվազն 3 օր առաջ, թե՞ գործուղման օրը:
Շնորհակալություն:

Վճարման հանձնարարականի վերաբերյալ
Նունե.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ