Tag: վիճ. վարչություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Պարսկաստանից

Ռուզաննա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է՝ Պարսկաստանից ներմուծել ենք պահեստամասեր: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, և արդյո՞ք վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնենք։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարչական տուգանք հաշվետվությունը չներկայացնելու համար

Աստղիկ․

Բարև բոլորին։ Այսպիսի հարց ունեմ։ Ես պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեմ, սակայն ներկայացնելու համար նախատեսված ժամկետը անցել է։ Խոսքը այս հաշվետվության մասին է` «ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 2-ՏԱ (ՋՈՒՐ) (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, որի ներկայացման ժամկետը մինչև փետրվարի 25-ն է, ընդ որում վաղն ենք (28) ներկայացնելու, ուզում էի իմանալ՝ վարչական տուգա՞նք է գալու դրա համար և եթե այո, կգա, ապա որքա՞ն գումարի սահմանում։

Նորություններ

Վիճակագրական հաշվետվություններ ներկայացնելու նոր կարգ

Հարգելի՛ վիճակագրական տեղեկություններ ներկայացնող (ռեսպոնդենտ)՝

Սույնով ՀՀ վիճակագրական կոմիտեն (Արմստատ) տեղեկացնում է Ձեզ առ այն, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկելու է Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց համակարգը (այսուհետ՝ ՀԱՄԱԿԱՐԳ) և դադարեցնելու է հաշվետվությունների՝ էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման  գործընթացը:

          Նշվածով պայմանավորված, Արմստատը, 2024թ.-ի փետրվարի  1-ից հետո 2024 թ.-ի հաշվետու և 2023թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքելու է ՀԱՄԱԿԱՐԳ -ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Շնորհակալություն համագործակցության համար:

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտադրության վիճակագրական հաշվետվություններ

Լուսինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել՝ արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ է հանձնում:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արման․ Բարև, սիրելի կոլեգաներ, ո՞վ կասի․ 3-րդ երկրից ներմուծում անելիս ի՞նչ անելիքներ են առաջանում․ հայտարարագիր, հայտարարություն, վիճակագրական հաշվետվություն։ Շնորհակալ կլինեմ կոնկրետ և հստակ պատասխանների համար։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն

ԼԻԼԻԹ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

Ռազ. Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայությանը ներկայացված տվյալների ճշգրտություն

Աշոտ. Կոլեգաներ ջան, որևէ մեկի մոտ վիճակագրական ծառայությունից ստուգում իրականացվե՞լ է: Ե՞րբ և ինչպե՞ս է ստուգվում վիճակագրական ծառայությանը մեր կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունում գրանցվելու համար

Արմինե Գրիգորյան. Պատասխանեք խնդրում եմ իմ հետևյալ հարցին: Ես նոր եմ բացել ԱՁ, վիճակագրականում գրանցված չեմ: Կուզենայի իմանալ` արդյո՞ք ես պետք է դիմեմ, թե՞ նամակով կտեղեկացվեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն. Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական մթերքների արտահանում

Աննա. Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք: 1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է: 2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում 3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ 4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ պետք է ներկայացնի կազմակերպությունը

Gohar. Բարև Ձեզ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել` ատամնաբուժական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն ի՞նչ վիճակագրական հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն: