Tag: վիճակագրական

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական տեղեկությունների ներկայացում ՀԿ կողմից

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք բարեգորածական ՀԿ-ն պարտավոր է վիճ. վարչություն ամսական հաշվետվություններ ներկայացնել: Եվ եթե պարտավոր է, ինչու՞ www.ictstat.am-ում գրանցվելու ժամանակ չկա ՀԿ ընտրելու տարբերակ: Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր գրանցված անհատ ձեռնարկատեր

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

11-ՀՄ վիճակագրական հաշվետվություն

Anna. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել լրացնել հիմնական միջոցի 11-ՀՄ վիճակագրական հաշվետվություն: Ես ունեմ ընդամենը 2 հարց. 1-ին բաժին, ավելացումներ հաշվետու տարում, 5-րդ սյունակում (գործարկվել են նոր հիմնական միջոցներ) ես մեքենայի ձեռքբերմա՞ն գինը պետք է նշեմ, թե՞ 2011թ.մաշվածության գումարը: 4-րդ բաժին, հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, 4-րդ սյունակում (հաշվետու տարում) գտնելու համար ես պե՞տք է առկայությունը տարեսկզբին + տարեվերջին և բաժանեմ 2, (այսինքն սյունակ 3+10/2) Դա շատ շտապ է: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական վարչության տարեկան հաշվետվություն

Արմինե. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է վիճակագրական վարչության տարեկան հաշվետվությանը: Անհատ ձեռներեցը զբաղվում է ծաղկի առևտրով: Վիճվարչությունը խմբավորել է պարենային և ոչ պարենային ապրանքներ, և ես չգիտեմ, թե որ խմբում ներառեմ ծաղիկը: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպության վիճակագրական տվյալների վերաբերյալ

Համեստ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահաներ: Որտեղի՞ց կարող եմ ստանալ տվյալ կազմակերպության նախորդ տարվա վիճակագրական տվյալները, որպեսզի վիճակագրության հաշվետվությունը լրացնեմ: Նշեմ, որ ես նոր եմ ընդունվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna. Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց. 1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ: 2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տվյալների արտացոլում վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, վիճակագրական հաշվետվության մեջ աշխատողների թվաքանակում արդյո՞ք անհրաժեշտ է ներառել նաև ծառայության մատուցման պայմանագրով աշխատողներին, թե՞ ոչ, քանի որ նրանց համար աշխատավարձ ենք հաշվարկել, իսկ հաշվետվության համապատասխան աղյուսակում գրված է` աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ներկայացում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, "Հիմնական միջոցների, անավարտ...ակտիվների առկայության և շարժի մասին ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի ներկայացման վերջնաժամկետը երբ է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություն հիմնական միջոցների վերաբերյալ

Աննա. Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հիմնական միջոցների տարեկան հաշվետվության մեջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վիճակագրական տվյալները սխալ ներկայացնելու համար

Վահան. Վիճակագրական տվյալները հունվար ամսվա համար սխալ ներկայացնելու համար (ներկայացրել եմ աճողական կարգով, բայց պարզվում է, որ պետք է ներկայացնեյի միայն հունվար ամսվա համար, բլանկի ձևը փոխվել է) Ա/Ձ-ն պե՞տք է տուգանվի, թե՞ կա ուրիշ ընթացակարգ չտուգանվելու համար: Եվ եթե պետք է տուգանվի, ապա խնդրում եմ նշել տուգանքի չափը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

ELEN. Ողջույն, ես արդեն մոտ 7 ամիս վարում եմ մի ՍՊԸ ի հաշվապահություն: Բոլոր հաշվետվությունները պարտադիր ներկարկայացրել եմ ճիշտ ժամանակին, միայն մինչ օրս վիճակագրություն չեմ ներկայացրել: Նշեմ նաև, որ ՍՊԸ-ում աշխատում եմ հենց նրա բացման օրից: Խնդրում եմ ասեք` ինչ անեմ, հնարավո՞ր է, որ տուգանքներ են եկել, որոնց մասին չգիտեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո

Արմեն. Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների վերջնաժամկետներ

Լիանա. Հարգելի կոլեգաներ, ի՞նձ կարող եք ասել, հաշվետվությունների տալու վերջնաժամկետը երբ է (վիճ. հաշվետվությունների, գույքահարկի...): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է տուգանք

Արփինե. Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին: 1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով: 2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում տուգանքը

Ժոռա. Բարև բոլորին: Եթե կարելի է, ինձ պարզաբանեք. Վիճ.վարչության հաշվետվություններում ես մի 3-4 անգամ սխալ եմ ցույց տվել աշխատողների միջին ցուցակային թիվը: Արդյոք սա նշանակում է, որ ինձ կտուգանեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին , թե ընդհանուր մեկ թվով և ընդհանրապես որքա՞ն է այդ խախտման մաքսիմալ պատիժը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հետ կապված

Ella. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Եթե կազմակերպությունը 4 տարվա ընթացքում վիճակագրական ծառայության կողմից տեղեկացված չի եղել, որ պետք է տեղեկություններ ներկայացնի, և գրությունը ստացել եմ 06.06.2010թ. 1) Կազմակերպությանը հասնու՞մ է տուգանք 2) Կազմակերպությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներկայացնի 3) Նախորդ տարվա տվյալները կազմակերպությունը իրավունք ունի՞ չներկայացնելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մթերային խանութի հետ կապված

Բելլա. Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Sona. Հարգելի ընկերներ, Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։ Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն: