Tag: վերջնահաշվարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են ներառվում վերջնահաշվարկի ժամանակ

Անահիտ. Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, թե ինչպե՞ս և ո՞ր ամիսների միջինը պետք է վերցնեմ, եթե ուզում եմ վերջնահաշվարկ հաշվեմ աշխատակցին, որն ազատվել է աշխատանքից անմիջապես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո: Ազատվում է հուլիսին 2021թ., բայց ունի չօգտագործված արձակուրդ 2018թ.:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել. 21.07.2021թ. վերադարձել եմ աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և 02.08.2021թ. պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել: Արդյո՞ք այս դեպքում կատարվելու է վերջնահաշվարկ և ի՞նչ կարգով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լիաննա. ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպության աշխատակիցը աշխատել է կազմակերպությունում 05.04.2018-06.04.2021թթ., կարելի է ասել 3 տարի (5-օրյա աշխատանքային գրաֆիկով)։ Այդ ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել։ 05.04.2018թ.-ից մինչև 31.08.2019թ. աշխատել է 190 000 դրամ աշխատավարձով, իսկ 01.09.2019թ.-ից մինչև 06.04.2021-ը 250 000 դրամ աշխատավարձով։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի վերջնահաշվարկը՝ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները (սոց. վճար, դրոշմանիշային վճար, կուտակային կենսաթոշակայինի բաղադրիչի գումար և այլն):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ

Անի. Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի իրականացման ձև

Հրանտ. Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելիս

Մարինե. Բարև ձեզ, հարգելիներս: Հարցս հետևյալն է, խնդրում եմ, մեկնաբանեք: Արդյո՞ք արձակուրդային կամ/և վերջնահաշվարկ հաշվարկելու ժամանակ, երբ աշխատողը աշխատում է կես դրույքով, միջին աշխատավարձը ստացվում է գործող նվազագույն աշխատավարձից քիչ, պետք է վերցնել նվազագույնի չափը: Ուսուցիչների դեպքում էլ հաշվարկի ժամանակ, եթե ստացվի նվազագույնից քիչ, օրենքի այդ կետը հաշվի առնելով, միջինը վերցնենք նվազագու՞յնը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցով: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ և գնացել է արձակուրդ: Վերադառնալուց հետո ցանկանում է ազատվել աշխատանքից: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե էլ աշխատած օրեր չկա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե աշխատակիցը մեկ ամիս է չի ներկայանում աշխատանքի, նրա հետ էլ կապնվել չի լինում, այս դեպքում ի՞նչ հիմքով կարող եմ նրան ազատել աշխատանքից: Վերջնահաշվարկի կամ արձակման նպաստի հետ կապված խնդրում եմ նույնպես մեկնաբանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ տարվա չօգտված արձակուրդն են հաշվում վերջնահաշվարկի մեջ

Նարինե. Եթե աշխատակիցն աշխատել է շուրջ 20 տարի, չի օգտվել իր հասանելիք արձակուրդից, աշխատանքային պայմանագիրը լուծարվելիս վերջնահաշվարկի ժամանակ քանի՞ տարին են հաշվարկում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Շողիկ. Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 25.02.2021թ.ին և ազատվել է աշխատանքից 16.05.2021թ.-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6-օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ 1.6 կետում ի՞նչ գումար կստացվի: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկի արդյունքում ի՞նչ գումար է առաջանում և, եթե հնարավոր է՝ հաշվարկման ձևը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի կեղտոտ աշխատավարձը

Բարև Ձեզ: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 01.02.2021-ին և ազատվել է 23.02.2021-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ ինչքա՞ն կլինի կեղտոտ աշխատավարձը աշխատած օրերի համար, և արդյո՞ք վերջնահաշվարկի արդյունքում արձակուրդային պետք է վճարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրվա արձակուրդ է հասնում աշխատակցին

Հայկ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.10.2020թ., և 15.06.2021թ. ազատվում է աշխատանքից, ապա վերջնահաշվարկ անելիս քանի՞ օրվա արձակուրդ է հասնում: Աշխատում է վեցօրյա գրաֆիկով: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Էլիզա. Բարև ձեզ: Ամսական աշխատավարձս 60 000 է: Աշխատել եմ 17 ամիս: Արձակուրդ չեմ գնացել, 6-օրյա աշխատանքային գրաֆիկով եմ աշխատել։ Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կլինի վերջնահաշվարկը։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վերջնահաշվարկը կարող է տրամադրվել կանխիկով

Սոֆյա. Եթե անկանխիկ եղանակով ստացող աշխատողին ազատելիս վերջնահաշվարկը տրամադրում եմ կանխիկով, խնդի՞ր է առաջանում: Նշեմ, որ գործունեությունը Երևան քաղաքում չէ: